Դատավարություն կոչված ֆարսը ավարտվում է, և միակ փաստն ապացույցների բացակայությունն է. Սուրեն Մանուկյանը՝ կալանավայրից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև.

«14.10.2024թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «1lurer.am» (առաջին ալիք) հեռուստաընկերությունը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով.«ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի»։

Նշված հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները

Նախ հարկ եմ համարում հիշեցնել այն մասին, որ դեռևս 2 տարի առաջ՝ 11.08.2022թ., ինձ ապօրինի ձերբակալելու և կալանավորելու ժամանակ, վերոնշյալ հեռուստաընկերությունը, հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությանը, հրապարակեց տեսանյութ, որտեղ խոսվում էր նույն քրեական վարույթի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքացիների ձերբակալման մասին։ Դրա վերաբերյալ 11.08.2022թ. իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել նաև տուժող Խաչատուր Քոքոբելյանը, որտեղ նշված էր, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել են այլ երկրի քաղաքացիներ։

Այս պահի դրությամբ, արդեն երկու տարուց ավելի ընթացող գործի դատաքննության ընթացքում հետազոտվել են գործում առկա բոլոր գրավոր ապացույցները, որոնք նաև ներառված են եղել մեղադրական եզրակացության մեջ, սակայն մինչ այս պահը այդպես էլ չգտնվեց որևէ բառ այն մասին, որ արտերկրում ձերբակալվել կամ կալանավորվել են այս քրեական գործ կոչվածի շրջանակներում այլ անձինք։ Եթե նման բան լիներ, ապա դա միանշանակ պետք է արտացոլված լիներ մեղադրական եզրակացության մեջ, սակայն ինչպես արդեն նշվեց, մեղադրական եզրակացության մեջ նման հանգամանք ուղղակի գոյություն չունի։

Վերը նշված, ինչպես նաև նմանատիպ այլ իրավիճակներն են պատճառը, որ իմ դատական նիստերը հիմնականում տեսանկարահանավում և լուսաբանվում են, որպեսզի ո՛չ հիմա, և ո՛չ էլ ապագայում ոչ ոք չկարողանա ժխտել ու կեղծել իրականությունը։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու է այսպիսի մտացածին մեղադրանք առաջադրվել ինձ։ Իրավապահ մարմիններն այդ պատճառներն ինձնից ավելի լավ գիտեն, որովհետև ստանձնել են բարոյականության և խղճի դեմ մեղանչելու ամենաոչմարդկային պարտավորություններ և այն համառորեն փորձում են երկարաձգել, սակայն մինչև ու՞ր՝ ես չեմ հասկանում։ Վստահ եմ, որ իրենք էլ մեծ տարակուսանքի մեջ են՝ հասկանալով որ չեղածի համար, առանց որևէ հիմքի մարդուն կալանքի տակ պահելու համար վերջապես գալու է պատասխան տալու օրը։ Այս ամենը միգուցե հասկանալի լիներ, եթե այն լիներ անգրագիտության և չիմացության արդյունք, սակայն ես համոզված եմ, որ նրանք անգրագետ չեն, նրանք ուղղակի զուրկ են վտանգի զգացողությունից՝ չնայած նրան, որ նույնիսկ բույսերն ունեն վտանգի զգացողություն, ինչն ապացուցվել է բազմաթիվ լաբորատոր հետազոտություններով։շ

Արդեն երկու տարուց ավելի ձգվող այս դատավարություն կոչված ֆարսը մոտեցել է իր տրամաբանական ավարտին։ Ցանկացած անկախ դիտորդ, եթե քննախույզ հայացքով նայի այս ամենին, մեր դատական համակարգի մակարդակի և ընդհանրապես արդարադատության մակարդակի մասին կունենա շատ բացասական կարծիք։ Քսանվեց ամիս ձգվող քննության արդյունքում, եթե առկա լիներ որևէ հանցագործություն կամ հանցագործության հետ հեռավոր կապ ունեցող որևէ դրվագ, ապա այն անպայմանմինչ այժմ բացահայտված կլիներ և մեղադրանքի կողմը կունենար ինձ մեղադրելու հստակ իրավունք, մինչդեռ քրեական գործը ծայրից ծայր լցված է կեղծ փաստերի ու ենթադրությունների անհեթեթ շարանով։ Մինչ այժմ ապացուցված միակ փաստն այն է, որ չկա գեթ մեկ հատ առարկայական ապացույց, որը գոնե ինչ-որ չափով լինի ճշգրիտ և անժխտելի։

Քոքոբելյան կոչվածների տունը գտնվում է 6.000 բնակիչ ունեցող՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում։ Ցանկացած մեկը, ով գալիս է Աչաջուր գյուղ, պարտադիր անցնում է դրանց տան կողքով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ որ դրանց տան մոտից նույնիսկ ոչխար առևանգելու պարագայում կգտնվեն տասնյակ ականատեսներ, քանի որ այդ տարածքը միշտ մարդաշատ է։ Հարց է առաջանում, թե ինչպես «առևանգվեց» Գրիշա Քոքոբելյանը իր տան դիմացիցև չգտնվեց որևէ ականատես, և դա այն դեպքում, երբ իրենց մի քանի տասնյակ աշխատողները ըստ քրեական գործի նյութերի, աշխատանքի են ներկայանում առավոտյան ժամը 06։00-ին։

Այս ամբողջ քրեական գործ կոչվածը հիմնականում կառուցված է Քոքոբելյանների տան, այսպես կոչված առանգման վայրից առգրավված տեսաձայնագրող սարքում առկա տեսաձայնագրության հիման վրա, մինչդեռ արդեն երկու տարի է, այդ տեսաձայնագրող սարքը չկա ու չկա։ Իմ խորին համոմամբ այն չկա, այն վաղուց արդեն գոյություն չունի, որովհետև դրա հրապարակման պարագայում այս քրեական գործ կոչվածն ուղղակի կփոշիանա։ Համոզված եմ նաև, որ իրավապահ մարմինների կողմից առգրավված տեսաձայնագրող սարքը անհետացել է դիտավորության արդյունքում։ Եթե մինչ օրս քննարկվում էր այն իրավիճակը, որ տեսաձայնագրող սարքը հնարավոր է լինի արտավարութային փաստաթղթերի փակ ծրարում, ապա նշեմ, որ 10.07.2024թ. կայացված դատական նիստում բացվել է այդ ծրարը նույնպես և այնտեղ տեսաձայնագրող սարք ուղղակի չի եղել։ Նման պայմաններում փաստացի ինձ կալանքի տակ պահելով գիտակցաբար խախտում են թե՛ ՀՀ օրենքները, և թե միջազգային օրենքները, այնպես որ պետք չէ ստել, կեղծել, հոգի ծախել և դառնալ սովորական տականք»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
ՀՀ-ն դեռ հետևում է BRICS-ի գործունեությանը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հայտ են ներկայացրել «Ձեր վրա թքող չկա», «Չե՞ս ամաչում, ամոթ ա». Ալեն Սիմոնյանի և ընդդիմության կոնֆլիկտը ՍԴ դատավորների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկարները «Նիկոլի ծառա» գրությամբ փակցվել են սյուների ու աղբամանների վրա Ինչ է գրել Բայդենը նամակում 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է Neue Zürcher Zeitung «История БРИКС или: главное — против Запада». Часть 3 Neue Zürcher Zeitung «История БРИКС или: главное — против Запада». Часть 1 Politico: Парламент одобрил выделение Евросоюзом кредита Украине в размере до 35 миллиардов евро Der Spiegel: Российский олигарх упал с одиннадцатого этажа — родственники сомневаются в официальной версии Դատախազը պահանջել է Վովայի Արշակին մեղավոր ճանաչել. Հրապարակ Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը Դատավարություն կոչված ֆարսը ավարտվում է, և միակ փաստն ապացույցների բացակայությունն է. Սուրեն Մանուկյանը՝ կալանավայրից Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել Չնայած տրված խոստմանը՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ասում Ինչից է մահացել թուրք ընդդիմադիր առաջնորդ Գյուլենը Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ. Արցախի ՄԻՊ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Բայդենի նամակը Փաշինյանին Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am