Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան

Այսօր խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարերեց, որ ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ:

«Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են: Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել:

Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար: Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել:

Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը: Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ: Այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և, ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

 

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը Դատավարություն կոչված ֆարսը ավարտվում է, և միակ փաստն ապացույցների բացակայությունն է. Սուրեն Մանուկյանը՝ կալանավայրից Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել Չնայած տրված խոստմանը՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ասում Ինչից է մահացել թուրք ընդդիմադիր առաջնորդ Գյուլենը Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ. Արցախի ՄԻՊ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Բայդենի նամակը Փաշինյանին Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները Опрос IRI: отношение с Россией приоритет для Армении․ Артур Паронян (video) Դուք Ալիևի փաստաբանի եք վերածվել, վարձատրություն ստանու՞մ եք. Վարդանյանը` ՔՊ-ին (video) Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը. Մամիջանյան Խոշոր հրդեհ խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ Выборы в Молдове провал Европейской повестки (video) «Ամո՛թ, դուք եք հող ծախել»․ Թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև (video) Երևանում բախվել են «BMW»-ն, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սրանով նոր զիջումների դուռ է բացվում Հայաստանի առջև․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am