Արևմուտքը Մոդլովայում խայտառակ պարտվել է․ ժողովրդավարության դիմակը մի կողմ է նետվել

Մոլդովայում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունն ու ԵՄ-ին անդամագրվելու հանրաքվեն վերջնականապես պատռեցին հավաքական Արևմուտքի ժողովրդավարության դիմակը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում հնչեցրեց թիվ, որը ցույց էր տալիս Արևմուտքի երեսպաշտությունն ու կեղծավորությունը՝ ժողովրդավարության ջատագովն ու դրոշակակիրը լինելու հարցում։ Մոլդովայի ընտրություններին իրավունք ունեն մասնակցելու նաև երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիները, և հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ երկրներում ապրող Մոլդովայի 900 հազար քաղաքացիների համար այդ երկրի ԿԸՀ-ն տրամադրել է 852 հազար քվեաթերթիկ, իսկ Ռուսաստանում բնակվող ավելի քան 300 հազար քաղաքացիների համար ընդամենը 10 հազար քվեաթերթիկ։

Քաղաքագետի այս հայտարարությունը մի պահ շոկի առիթ դարձավ, քանի որ միայն այս փաստը բավական է խոսել տոտալ կեղծիքների և ժողովրդավարության իսպառ բացակայության մասին։

Որպեսզի իրավիճակն առավել պարզ լինի, Ռուսաստանի Դաշնության և ԵՄ երկրներից՝ Իտալիայի Հանրապետության օրինակով բացատրենք իրավիճակի աբսուրդայնությունը։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում օրինական կարգավիճակով ապրում է Մոլդովայի Հանրապետության 350 հազար քաղաքացի։ Այս ընտրությունների ժամանակ Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն Ռուսաստանի Դաշնության տարածքում բացել է երկու ընտրատեղամաս, երկուսն էլ՝ Մոսկվա քաղաքում, որոնցից յուրաքանչյուրին տրամադրել է 5 հազար քվեաթեթրիկ (աղբյուրն՝ այստեղ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/22167657)։

Իտալիայի Հանրապետությունում, ըստ պաշոնական աղբյուրների, օրինական ճանապարհով ապրում է Մոլդովայի Հանրապետության 200 հազար քաղաքացի։ Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն Իտալիայի Հանրապետությունում բացել է 58 ընտրատեղամաս (աղբյուրն՝ այստեղ https://www.zdg.md/ru/?p=158907)։ 200 հազար մոլդովացիների (բոլորը չեն, որ 18 տարին լրացած են) համար այդ երկրի ԿԸՀ-ն Իտալիայի Հանրապետություն է ուղարկել 241 հազար քվեաթերթիկ։

Ստացվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Իտալիայի Հանրապետությունում բնակվում է 150 հազարով պակաս Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, քան Ռուսաստանի Դաշնությունում, բայց ԵՄ անդամ այդ երկրում 24 անգամ ավելի ընտրատեղամաս է բացվել և 48 անգամ ավելի քվեաթերթիկ է տրվել, քան Ռուսաստանի Դաշնությունում։

Իսկ հիմա ամենից կարևորը։ Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ անդամակցելու հանրաքվեի և արևմտամետ նախագահի թեկնածու և գործող նախագահ Սանդուի ջախջախիչ պարտության պատկերը փոխվել է միայն Մոլդովայի տարածքից դուրս տեղի ունեցած քվեարկության շնորհիվ։ Ըստ այդ երկրի ԿԸՀ-ի՝ Մոլդովայի տարածքից դուրս քվեարկությանը մասնակցել է 230 հազար քաղաքացի, որոնց 76 տոկոսը քվեարկել է արևմտամետ նախագահի թեկնածուի և ԵՄ-ին անդամագրվելու օգտին (աղբյուրներ՝ https://newsmaker.md/.../nov.../skoliko-moldavam-za-rubejom/, https://rtvi.com/.../v-moldove-zavershilos-golosovanie.../ )։

Այսինքն՝ Արևմուտքը գնալով տոտալ կեղծիքների՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի և արևմտամետ նախագահի թեկնածու Սանդուի համար ապահովել է հավելյալ 180 հազար քվե, որն էականորեն փոխել է քվեարկության արդյունքների պատկերը։ Սրան գումարած՝ զրկել է Ռուսաստանում բնակվող 300 հազարից ավելի մոլդովացիներին որևէ ազդեցություն ունենալ այդ ընտրությունների վրա։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ չնայած ծախսված միլիարդավոր դոլարների, երկրի ներսում առկա հազարավոր գործակալների՝ Արևմուտքը պարտություն է կրել Մոլդովայի ներսում և ստիպված է եղել մի կողմ նետել ժողովրդավարության դիմակն ու գնալ ընտրակեղծիքների՝ դրանց մասնակից դարձնելով հարյուր հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտների, որոնք աշխատում են ԵՄ երկների տարածքներում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արևմուտքի դավանած արժեքների մասին։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները Опрос IRI: отношение с Россией приоритет для Армении․ Артур Паронян (video) Դուք Ալիևի փաստաբանի եք վերածվել, վարձատրություն ստանու՞մ եք. Վարդանյանը` ՔՊ-ին (video) Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը. Մամիջանյան Խոշոր հրդեհ խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ Выборы в Молдове провал Европейской повестки (video) «Ամո՛թ, դուք եք հող ծախել»․ Թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև (video) Երևանում բախվել են «BMW»-ն, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սրանով նոր զիջումների դուռ է բացվում Հայաստանի առջև․ Լիլիթ Գալստյան (video) Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ ЕврАзЭс очевидный выбор для Армении. Артур Паронян (video) Այ' տգետ, իսկ ինչի՞ հաշվին եք մինչև հիմա Ադրբեջանին տարածքներ նվիրել ու երազել... «Զոռբայություն էր»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քյարամյան–Աղազարյան սկանդալի մասին (video) Քայլիստ դավաճանները թուրքից թուրք են... Ամենաուշը 2 օրից․ Բալասանյանը ստիպում է, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական տա Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ ԱԶԿ-ի խոսնակ. «Թուրքիան Կովկասի խաղաղության հարցում առանցքային դերակատար է» Референдум по евроинтеграция в Армении провалится․․․ (video) Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է. դեսպան Եթե Թրամփն ընտրվի, Պուտինը նստած կլինի Կիևում. Հարրիս Ընտանեկան բռնություն. տուժողը ամուսինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am