Բրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամ

Բրյուսելում հոկտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրված մոտ չորս տասնյակ հայ թեկնածուներից երկուսն ընտրվել են իրենց համայնքի ավագանու անդամ՝ Աննա Հովսեփյանը՝ Ժետում, Տոնի Տարոն Օքմենը՝ Զավենթեմում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հետ զրույցում Աննա Հովսեփյանը նշել է՝ այս հաղթանակն իր համար շատ իմաստալից է՝ նշանավորում է իր առաջին քաղաքական մանդատի մեկնարկը՝ մի նպատակ, որին նա միշտ ցանկացել է հասնել։

«Այս հաղթանակը ցույց է տալիս այն վստահությունը, որ Ժետի բնակիչները ցուցաբերեցին իմ և նախագծերիս հանդեպ, ինչը մոտիվացիայի հսկայական աղբյուր է: Ես խորապես երախտապարտ եմ նրանց աջակցության համար։ Սա քաղաքապետարանում կոնկրետ փոփոխություններ կատարելու և քաղաքացիների մտահոգություններին արձագանքելու բացառիկ հնարավորություն է: Այս հաղթանակը խրախուսում է ինձ ամրապնդել իմ հավատարմությունը այն արժեքներին, որոնք ես պաշտպանում եմ և ներուժս լիովին ներդնել այս նոր դերում»,-ասել է Աննա Հովսեփյանը։

Քաղաքականություն մտնելուց առաջ Աննա Հովսեփյանը «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության համակիրն է եղել. կուսակցությունը լիովին համապատասխանում է նրա համոզմունքներին և Բրյուսելի ավելի լավ ապագայի տեսլականին։

««Ռեֆորմիստական շարժում»-ը պաշտպանում է այնպիսի արժեքներ, որոնք հոգեհարազատ են ինձ․ դրանք են՝ անհատի ազատությունը, հավասար հնարավորությունները և կայուն զարգացումը։ Ես խորապես հավատում եմ նորարարական քաղաքականության խթանման անհրաժեշտությանը, որն արձագանքում է մեր հասարակության ներկա մարտահրավերներին՝ լինեն դրանք շարժունակության, կրթության և այլ ոլորտների խնդիրները, թե անհավասարության դեմ պայքարը:


Այս կուսակցության ներսում իմ հանձնառությունն ինձ թույլ է տալիս կոնկրետ լուծումներ առաջարկել և քաղաքացիներին ներգրավել իրենց քաղաքը զարգացնելու գործում»,-հավելել է Աննա Հովսեփյանը։

Հովսեփյանի ստացած քվեների քանակը երրորդ լավագույն արդյունքն է՝ Բրյուսելի տարածաշրջանի ֆինանսների և բյուջեի նախարար Սվեն Գացի և ավագանու անդամ Ջենիֆեր Ժեսկիերի գրանցած արդյունքներից հետո։ Այս արդյունքը Աննա Հովսեփյանին թույլ է տալիս զբաղեցնել ավագանիում որևէ ոլորտի համար պատասխանատու անձի մանդատ, որը նա ստանձնելու է դեկտեմբերի 1-ին։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները Опрос IRI: отношение с Россией приоритет для Армении․ Артур Паронян (video) Դուք Ալիևի փաստաբանի եք վերածվել, վարձատրություն ստանու՞մ եք. Վարդանյանը` ՔՊ-ին (video) Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը. Մամիջանյան Խոշոր հրդեհ խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ Выборы в Молдове провал Европейской повестки (video) «Ամո՛թ, դուք եք հող ծախել»․ Թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև (video) Երևանում բախվել են «BMW»-ն, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սրանով նոր զիջումների դուռ է բացվում Հայաստանի առջև․ Լիլիթ Գալստյան (video) Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ ЕврАзЭс очевидный выбор для Армении. Артур Паронян (video) Այ' տգետ, իսկ ինչի՞ հաշվին եք մինչև հիմա Ադրբեջանին տարածքներ նվիրել ու երազել... «Զոռբայություն էր»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քյարամյան–Աղազարյան սկանդալի մասին (video) Քայլիստ դավաճանները թուրքից թուրք են... Ամենաուշը 2 օրից․ Բալասանյանը ստիպում է, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական տա Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ ԱԶԿ-ի խոսնակ. «Թուրքիան Կովկասի խաղաղության հարցում առանցքային դերակատար է» Референдум по евроинтеграция в Армении провалится․․․ (video) Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է. դեսպան Եթե Թրամփն ընտրվի, Պուտինը նստած կլինի Կիևում. Հարրիս Ընտանեկան բռնություն. տուժողը ամուսինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am