28-ամյա տղամարդը քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային

Պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ հոկտեմբերի 15-ին ժամը 04:05-ից գտնվել են ծառայության մեջ՝ իրականացնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։

«Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ՝ ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի:

Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները Опрос IRI: отношение с Россией приоритет для Армении․ Артур Паронян (video) Դուք Ալիևի փաստաբանի եք վերածվել, վարձատրություն ստանու՞մ եք. Վարդանյանը` ՔՊ-ին (video) Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը. Մամիջանյան Խոշոր հրդեհ խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ Выборы в Молдове провал Европейской повестки (video) «Ամո՛թ, դուք եք հող ծախել»․ Թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև (video) Երևանում բախվել են «BMW»-ն, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սրանով նոր զիջումների դուռ է բացվում Հայաստանի առջև․ Լիլիթ Գալստյան (video) Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ ЕврАзЭс очевидный выбор для Армении. Артур Паронян (video) Այ' տգետ, իսկ ինչի՞ հաշվին եք մինչև հիմա Ադրբեջանին տարածքներ նվիրել ու երազել... «Զոռբայություն էր»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քյարամյան–Աղազարյան սկանդալի մասին (video) Քայլիստ դավաճանները թուրքից թուրք են... Ամենաուշը 2 օրից․ Բալասանյանը ստիպում է, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական տա Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ ԱԶԿ-ի խոսնակ. «Թուրքիան Կովկասի խաղաղության հարցում առանցքային դերակատար է» Референдум по евроинтеграция в Армении провалится․․․ (video) Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է. դեսպան Եթե Թրամփն ընտրվի, Պուտինը նստած կլինի Կիևում. Հարրիս Ընտանեկան բռնություն. տուժողը ամուսինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am