28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային

ՀՀ քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։ Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի։

Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում։

Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։

Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ


Live

 

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյա՛ն, դու անգամ նողկալի ես ադրբեջանցու համար․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ալենը ցեղասպանության հանցակից է»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն այսօր․ Երևանը սրանք «պայթեցնելու են»․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա ԱԺ-ում վաճառվում է Հայաստանը․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ ՔՊ-ականե՛ր, մի՛ արեք, հրաժարվե՛ք, հանցակից եք դառնում. Սրբազանի կոչը (video) Ես վարկանիշ չունեմ. Ալեն Սիմոնյան Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Զիյաֆեթ Ասկերով Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք, որ ասում եք՝ չի բխում պետության շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք. Կոնջորյան Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը. կան վիրավորներ Կմեկնե՞ն Բաքու Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել. հետևանքներ, բնականաբար, կլինեն. Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ականների միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը՝ իր չեղած վարկանիշի ու Վանեցյանի մասին (video) Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան #ՈՒՂԻՂ․ Անմեղսունակնե՛ր․ Լարիսա Ալավերդյանն արձագանքում է հենց հիմա ընթացող ԱԺ-ի հանցագործությանը (video) Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. Armlur Ալեն Սիմոնյանը Արցախը համարեց Ադրբեջանի տարածք Երկկողմ պայմանավորվածություն ունենք սահմանազատման դետալների հետ կապված որևէ մեկնաբանություններ չտալ, զգայուն թեմա է. Մհեր Գրիգորյան Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Գրիգոր Մինասյանը զզվեց ու գնաց. Կարեն Անդրեասյանի ակնարկը (video) Հողերը կտան, բայց պատերազմից չեն խուսափի․․․ (video) Լոնդոնը Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի ՌԴ ակտիվների հաշվին Գեղարքունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Ինչպես է Ալեն Սիմոնյանն ընդդիմության «գրպանը գցում» հողեր հանձնելը․․. (video) 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am