Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև

«Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային մակարդակում մի քանի տասնամյակ գործող աշխարհակարգը սկսել է ճաքեր տալ, որի արդյունքում ուժերի նոր դասավորության փուլում ենք գտնվում։ Միջազգային մակարդակով փոփոխություններն ազդում են նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Եվ պատահական չէ, որ Հարավային Կովկասը և հարակից տարածքներն ընդգրկող տարածաշրջանային ուժերը որոշել են փոխգործակցության հարթակ ձևավորել ռեգիոնին վերաբերող հարցերի կարգավորման և տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։ Հենց այս նպատակին է ծառայում «3+3» հարթակի գործունեությունը, որի շրջանակներում ընդգրկվում են տարածաշրջանային 3 խոշոր ծանրքաշայինները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, և Հարավային Կովկասի 3 փոքր պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած վրացական կողմը շարունակում է բոյկոտել այս ձևաչափով հանդիպումները։

Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործակցության որևէ հարթակից, սակայն խորքային դիտարկման առարկա է, թե ինչ նպատակի է ծառայեցվում «3+3»-ը։ Անկարան այս ձևաչափը փորձում է օգտագործել Հարավային Կովկասում գլխավոր արբիտրը դառնալու նպատակով, մանավանդ որ այս հարթակի ֆորմատի վերջին հանդիպումը Ստամբուլում էր։ Ու այս քաղաքական գիծն առաջ է մղվում հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն էապես ամրապնդվել են։ Պատահական չէ, որ նշված ձևաչափի ստեղծման հեղինակը հենց Թուրքիան է, և Էրդողանը մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է սրա մասին։ Հատկանշական է, որ Թուրքիան տարիներ շարունակ անընդհատ փորձել է սողոսկել Հարավային Կովկաս, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել։

Դրանով էին պայմանավորված ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին Թուրքիայից պարբերաբար հնչող քննադատությունները, թե՝ նկատի ունենալով, որ եթե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն իրեն չի կարող արդարացնել։ Բայց ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, ու Թուրքիայի առաջ անընդհատ նոր դռներ են բացվում, և որքան էլ տարօրինակ է, դրան նպաստում է հենց հայկական կողմը։ Հայաստանի իշխանությունները այնպիսի քայլեր են կատարում, որ Թուրքիան ներգրավվի որպես գլխավոր միջնորդ։ Հենց Փաշինյանն էր, որ Վրաստանի ու այլ գործընկերների միջոցով Էրդողանի հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Ու այս համատեքստում Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր նախապայմաններն է առաջ քաշում Հայաստանի առաջ՝ նշելով, որ եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն։

Փաստացի, ՀՀ իշխանությունները ցանկացած քայլի դիմում են, որպեսզի սիրաշահեն թուրքական կողմին։ Նրանք մեր պատմության հետ կապված արժեհամակարգը և Հայոց ցեղասպանության հատուցման հարցը մի կողմ դնելու քաղաքականություն են վարում։ Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ Թուրքիան գերակա դիրքեր ստանձնի։ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումը: Դրանով, կարծես թե, ընդգծվում էր թուրքական հարթակի կարևորությունը՝ չնայած որ հանդիպումը երկկողմ ֆորմատով էր։ Պատահական չէ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։

Ըստ էության, այն պայմաններում, երբ Թուրքիան միջնորդական դերակատարություն է ստանում հայ-ադրբեջանակամ հարաբերությունների կարգավորման համատեքստում, միանշանակ է, որ դրանից հայկական կողմը չի օգտվելու։ Լրիվ հակառակը: Բայց Հայաստանի ներկա իշխանություններին դա չի հետաքրքրում: Նրանց բացառապես մի բան է հետաքրքիր՝ ինչ անել ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am