Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տվել, չի պատրաստվում հրաժարական տալ, «Բալասանյան» դաշինքի անդամներն էլ չեն պատրաստվում վայր դնել մանդատները։ Այս մասին «Փաստինֆոն»-ին ասաց Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։

Նշենք, որ հրաժարականի լուրերը առավել ակտիվ սկսել են շրջանառվել Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին հայտնի դառնալուց հետո։

Լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամլո խոսնակի հետ, որը չպատասախանեց զանգերին, սակայն գրավոր հղված հարցին արձագանքեց կարճ հաղորդագրությամբ՝ առ այն, որ նման բան չկա, այդ լուրերն ինքը չի հաստատում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին ՀՀ Քննչական կոմիտեից։

Նախաքննական մարմնի վարկածով` Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։ Գործով ձերբակալվածների թվում են եղել նաև Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հինգ մեղադրյալ կա։

Օրերս էլ որոշում է կայացվել Բալասանյանին ձերբակալելու մասին։ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինս արտերկրում է։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am