Հետո էլ զարմանում եք, երբ ԱԺ–ում Քյարամյանը մատ է թափ տալիս պատգամավորի վրա․․․ Արսեն Բաբայան

«Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչպես են աշխատում քննչական բաժիններից շատերը՝ կներկայացնեմ մի օրինակ»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանն ու մանրամասնում.

«Վստահորդս գիշերը զբոսնում էր Ավան վարչական շրջանի տարածքում։ Ինչ-որ երիտասարդների հետ փողոցում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով այդ երիտասարդները դանակահարում են վստահորդիս։ Վստահորդիս հաջողվում է հասնել հիվանդանոց և բուժ․օգնություն ստանալ։ Իսկ դրանից հետո սկսվում է քննչականի բեսպրեդելը․․․

Ուրեմն վստահորդիս երկու անգամ հարցաքննում են։ Ասում են ասա, թե ով է քեզ դանակահարել։ Տղան ասում է այ ընկերներ, չգիտեմ, չեմ ճանաչում այդ մարդկանց, մութ էր, նորմալ չեմ էլ հասցրել դեմքները տեսնել։

Փոխարենը քննչականն ու ոստիկանությունն օպերատիվ աշխատեն, որպեսզի բացահայտեն հանցագործներին, գիտե՞ք ինչ են անում։ Հարցաքննության են կանչում վստահորդիս մորը, հետո՝ քրոջը։ Ու սա էլ դեռ հերիք չի՝ վստահորդիս մոր ու քրոջ հեռախոսներն են առգրավում։ Ասում ենք այն քննիչ ջան, որ իմանայինք ով է դանակահարել կասեինք, էլի։ Չե՞ք հասկանում, որ մեր տղային են դանակահարել։ Որ ամենաշատը մենք ենք շահագրգռված, որպեսզի բռնեն հանցագործներին։ Բայց չէ, քննիչը որոշել է մինչև վերջ ճնշման ենթարկել հենց տուժողի հարազատներին։ Դե իհարկե, բա հո չե՞ն աշխատելու հանցանքը բացահայտելու ուղղությամբ։ Ինչի՞ մեղավորին բռնեն, եթե կարելի է տուժողի հարազատներին ճնշել։

Հեռախոսների առգրավումից անցել է արդեն 20 օր։ Ոչ հրավիրում են թվային խուզարկության, ոչ էլ վերադարձնում են հեռախոսները։ Արդեն ութ օր է զանգահարում եմ քննիչին, որպեսզի իմանամ վերջը ի՞նչ են անում, հեռախոսները ե՞րբ են վերադարձնելու․․․ քննիչը չկա, անհետացել է։ Հեռախոսին պատասխանող չկա․․․

Հետո էլ զարմանում եք, երբ ԱԺ–ում Քյարամյանը մատ է թափ տալիս պատգամավորի վրա․․․
Հ․Գ․ Գոնե Աղազարյանի հեռախոսն էլ Քյարամյան Արգիշտին առգրավեր սիրտս մի քիչ հովանար»։

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը Դատավարություն կոչված ֆարսը ավարտվում է, և միակ փաստն ապացույցների բացակայությունն է. Սուրեն Մանուկյանը՝ կալանավայրից Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել Չնայած տրված խոստմանը՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ասում Ինչից է մահացել թուրք ընդդիմադիր առաջնորդ Գյուլենը Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ. Արցախի ՄԻՊ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Բայդենի նամակը Փաշինյանին Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները Опрос IRI: отношение с Россией приоритет для Армении․ Артур Паронян (video) Դուք Ալիևի փաստաբանի եք վերածվել, վարձատրություն ստանու՞մ եք. Վարդանյանը` ՔՊ-ին (video) Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը. Մամիջանյան Խոշոր հրդեհ խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ Выборы в Молдове провал Европейской повестки (video) «Ամո՛թ, դուք եք հող ծախել»․ Թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև (video) Երևանում բախվել են «BMW»-ն, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սրանով նոր զիջումների դուռ է բացվում Հայաստանի առջև․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am