Արևմուտքը հետխորհրդային տարածքում խոշոր պարտություն է կրել

Zham.am-ը գրում է.

Երեկ Մոլդովայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և զուգահեռաբար, հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Մինչ ընտրությունները, այդ երկրի իշխանությունները հիմնովին «մաքրել էին» քաղաքական դաշտը, որպեսզի նրա թեկնածուն՝ գործող նախագահ Մայա Սանդուն, հեշտությամբ կարողանար վերընտրվել հենց առաջին փուլով:

Միաժամանակ, ընդդիմադիր գործիչների վրա «կարվել էին» տարբեր բնույթի շինծու քրեական գործեր, որպեսզի վերջիններին դուրս թողնեին ընտրական գործընթացներից:

Դրան գումարած, հիմնովին վերահսկվում էին երկրի ԶԼՄ-ները, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչներն իրենց տեսակետները կարող էին ներկայացնել շատ քիչ թվով լրատվամիջոցներով:

Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի խնդրին, ապա պետական քարոզչությունը մանիպուլյացրել էր բնակչությանը, որ, իբր, բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ են արտահայտվում ԵՄ-ի հետ ինտեգրվելուն:

Այդ քարոզչությունն այն աստիճանի էր ազդել, որ նույնիսկ ընդդիմադիր գործիչներն էին խուսափում դեմ արտահայտվել ԵՄ-ի հետ ինտեգրման գաղափարին՝ մտածելով, որ դրա արդյունքում կարող էին կորցնել ընտրողների ձայները:

Միակ քաղաքականն ուժը, ով հստակ դիրքորոշում ուներ այս հարցում, դա «Հաղթանակ» միավորումն էր, սակայն այդ ուժին թույլ չտվեցին մասնակցել ընտրական գործընթացին:

Արևմտյան կենտրոնները, որոնք փաստացի ղեկավարում են Մոլդովան, որպեսզի իրենց դրածո թեկնածուի հաղթանակն անշրջելի դարձնեին, իրեն մրցակից էին «նշանակել» ազգության գագաուզ Ստեֆանոգլուին՝ հույս ունենալով, որ գագաուզը Մոլդովայում շատ ձայներ չի հավաքի:

Սակայն, Արևմուտքի գրեթե բոլոր ծրագրերը խափանվեցին, և պարզվեց, որ այդ ժողովրդի ոչ թե 90 տոկոսն է կողմ եվրաինտեգրմանը, այլ նույնիսկ 50 տոկոսից էլ քիչ են այդ ուղու կողմնակիցները: Իսկ բուն Մոլդովայում ապրողների մեծ մասը դեմ է ԵՄ-ին ինտեգրվելուն:

Ինչ վերաբերում է Սանդուին, ապա նա չկարողացավ առաջին փուլով հաղթանակ տանել, իսկ նրա գլխավոր ընդդիմախոսը կարողացավ հավաքել ձայների ավելի քան 26 տոկոսը, ինչը սենսացիա էր:


Մոլդովայում կիրառվեց ընտրակեղծիքների գեբելսյան տարբերակներից մեկը

Որպեսզի Սանդուն և հանրաքվեն հաղթանակ տանեին, արևմտյան կենտրոնները հրեշավոր մեթոդի դիմեցին:

Մոլդովայում այսօր ապրում է մոտ 2,5 մլն մարդ: Եվրոպական երկրներում՝ ևս մոտ 900 հազար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 500 հազար:

Ամերիկացիներն ու եվրոպացիները գիտեին, որ բուն Մոլդովայում ապրող բնակչությունը պարզապես ատում է թե՛ Սանդուին, և թե՛ Արևմուտքին: Սակայն իրենց համար Մոլդովայի ընտրությունների և հանրաքվեի արդյունքն անչափ կարևոր էին, այլ հետխորհրդային երկրների ազդեցության համար և մասնավորապես՝ Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի համար:

Եվ ահա, որպեսզի Մոլդովայում իրենք «հաղթանակ» տանեն, որոշեցին այդ հանրաքվեն և ընտրությունները կեղծեն մեծ չափով: Հակառակ դեպքում՝ իրենց նպատակին չէին կարող հասնել:

Այդ իսկ պատճառով, Ռուսաստանում ապրող մոտ 500 հազար մոլդովացիների համար Մոսկվայում բացել էին ընդամենը... երկու տեղամաս՝ բաժանելով ընդամենը... 10 հազար քվեաթերթիկ:

Իսկ Եվրոպայում, որտեղ ապրում են մոտ 900 հազար մոլդովացի, բացել էին 200 ընտրատեղամաս և բաժանել էին... 840 հազար քվեաթերթիկ:

Սա արդեն շարքային ընտրական հանցանք չէ, այլ միջազգային մասշտաբի հանցագործություն, որն իրականացրել են այսօրվա Մոլդովայի իշխանություններն՝ իրենց արևմտյան տերերի հետ միասին:

Արդյունքում սրանք նույնիսկ Հանրաքվեի համոզիչ թիվ չեն կարողացել ստանալ: Իսկ ինչ վերաբերում է Սանդուի թվերի նկարչությանը, ապա Մոլդովայի բնակչությունը ցույց տվեց, որ պատրաստ է նույնիսկ քվեարկել ազգային փոքրամասնության ներկայացուցչի օգտին, միայն թե ոչ՝ Սանդուի:

Ընդ որում, Սանդուի հիմնական մրցակիցը՝ Ստեֆանոգլուն, նույնիսկ իր հարազատ Գագաուզիայում մեծ հեղինակություն չունի, բայց արի ու տես, որ ընդդեմ Սանդուի՝ կարողացավ ստանալ ձայների ավելի քան 26 տոկոսը:

Այս ամենից հետո կարող ենք արձանագրել հետևյալ փաստը, այն է՝ Արևմուտքը հետխորհրդային տարածքում արդեն խոշոր պարտություն է կրել: Մարդիկ Ուկրաինայի օրինակով չեն ուզում դառնալ Արևմուտքի «մանրադրամը», իսկ որ Արևմուտքում տիրում է իրականում ռասիստական տրամադրություն՝ այլ տարածքներում ապրող ժողովուրդների նկատմամբ, արդեն տեսանելի է դարձել աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Եվ հայ ժողովուրդն այս շարքում բացառություն չի կազմում:

Սա՛ է իրականությունը:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am