Ռուսական զենքի վարկ՝ 7 մլրդ դոլարի պետական պարտքն էլ մեր վզին

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 100 մլն դոլարի նոր վարկի հարցը կառավարության օրակարգում էր: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը վերջերս ընդգրկված էր կառավարության օրակարգում։ Ռուսական կողմը վարկը տրամադրում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։ Փաստաթղթով հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը մարում է 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Նախագծում նշվում է, որ հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2018-2022թթ. ընթացքում: Հիշեցնենք, որ 2016թ․ Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին վարկային համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում էր 200 մլն դոլար՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Զենքի մատակարարումը ՀՀ-ին գործընկեր կողմը սկսեց ապրիլյան պատերազմից հետո: Հիմա հայտնի է, որ ռուսական 200 միլիոն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը, և որ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա, որը չի օգտագործվել: Ընդ որում, հիշեցնենք, որ ՌԴ նպատակային 100 մլն դոլարանոց վարկից հետո ՀՀ պետական պարտքը կազմում է՝ 6 մլրդ 457 մլն դոլար: 2017թ. ավարտին, ըստ ֆինանսների նախարարի, պետական պարտքը կհասնի 6 մլրդ 700 մլն դոլարի: Հաջորդ տարի կհատենք 7 մլրդ դոլարի սահմանագիծը: Հայաստանն ակնկալում է մինչև տարեվերջ 100 միլիոն դոլարի նոր վարկ ստանալ Ռուսաստանից, «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրին: Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը տրամադրում է անհրաժեշտ գումարի 90 տոկոսը, իսկ հայկական կողմը պարտավորվում է վճարել մնացած 10 տոկոսը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջ: Վարկի մասին փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից: Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանից հերթական վարկն է վերցնելու՝ սպառազինություն գնելու համար: Վարկի գումարը 100 միլիոն դոլար է: Այն տրամադրվելու է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով և 20 տարի ժամկետով: Համաձայնագրի դրույթների հիման վրա Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: Հարկ է նշել, որ ՌԴ կառավարության հետ համանման համաձայնագիր կնքվել է 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Հայտարարվում է, որ համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին: Իշխանությունները ոգևորված են, նրանք ասում են՝ Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել ՌԴ-ից: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրինակ ողջունելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծել էր, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը. «Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»: Նա վստահեցնում էր, թե այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է», ասել էր Շարմազանովը: Միաժամանակ, փորձագետները քննարկում են, թե ինչ զենքերի համար կծախսվի այդ գումարը: Sputnik Արմենիային, օրինակ` ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը լուրջ վերազինման կարիք ունի, պետք են հակատանկային միջոցներ և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր: «Հաշվի առնելով հավանական սպառնալիքները` Հայաստանը հակատանկային միջոցների, հետախուզության և կապի բարձր տեխնոլոգիական միջոցների, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի կարիք ունի», ասել է Շուրիգինը: Ըստ նրա` պարտադիր չէ, որ շարժական հակահրթիռային համակարգեր լինեն, կարող են լինել նաև անիվային, թրթուրավոր համակարգեր, օրինակ` «Ստրելա —10» և «Բուկ» հրթիռային համակարգեր: Շուրիգինի համոզմամբ՝ կապի և հետախուզության լավ միջոցներն այժմ զենքից շատ ավելի կարևոր են. «Ակնհայտ է, որ ցամաքային բանակին պետք են սպառազինություններ, քանի որ հիմնական սպառնալիքը, որին Հայաստանը կարող է բախվել, իհարկե, ցամաքային սպառնալիքն է»: «Հայրենիքի Արսենալ» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ Sputnik Արմենիային ասել է, որ 100 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ: «Ամենայն հավանականությամբ, խոսքը կվերաբերի այն զենքին, որը կարելի կլինի գնել գոնե գումարտակի համար: Դա կարող է հրազեն լինել, գուցե նռնակներ», — ասել է Լեոնկովը: Նրա կարծիքով, թե կոնկրետ ինչ զենք կլինի, պարզ կդառնա պայմանավորվածությունների ավարտից հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am