Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Գառնիկ Ստեփանյանը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի վարույթում է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։

Այս պահին դեռևս նշանակված չէ դատական նիստի օրը, չի բացառվում, որ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշ Առուշանյանի փաստաբանների կողմից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am