ՀՀԿ-ականները իրար դեմ են դուրս եկել՝ իշխանությունը թանկ բան է, բայց սկզբունքներն ավելի թանկ են

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունները Հայաստանի բազում համայնքներում կայանալու են առանց ընդդիմադիրների։ Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիրների մեծ մասը հերթական անգամ հիասթափվեց ընտրական գործընթացից եւ այսօրվա ընտրություններին ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազում համայնքներում պայքարն ընթանալու է հենց Հանրապետականների միջեւ։ Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 16 համայնք է միավորվել, այստեղ առավել քան թեժ պայքար է սպասվում, ՀՀԿ-ն առաջադրել է Շատինի ՀՀԿ-ական գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են նաեւ երկու ՀՀԿ-ականներ՝ Քարագլուխի գյուղապետ Արթուր Ստեփանյանն ու Մամիկոն Ռազմիկի Սմբատյանը: Վերջինս Շատինի նախկին գյուղապետն է եւ ինչպես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ առաջադրվել է, որպեսզի իրենից մի քանի ձայն խլի․«Ինքն առաջադրվել է, բայց ասում է, որ Ստեփանյան Արթուրին կընտրեք, ինձ ձայն չտաք, ես հաստատ չեմ տուժի իր առաջադրումից, ինքը բարոյական առումով վնաս կկրի»,- ասաց Խուդոյանը։ Նրանց պայքարը պարզվում է՝ ավելի խորը հիմքեր ունի։ Խուդոյանը պատմեց, որ Շատինի նախկին հիվանդանոցի պարապուրդի մատնված շինության վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույր՝ բժշկուհի Զոյան, որը շատինցի է, սակայն Խուդոյանը դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրությամբ դիմել է կառավարությանը՝ խնդրելով այդ տարածքը տրամադրել իրեն բացառապես կրթական հաստատության ծառայեցնելու նպատակով։ Հիմա այդ շինության տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, Խուդոյանը մանկապարտեզ է կառուցում․«Ստեփանյան Արթուրի քենին ասում էր, որ այդ շենքն իրեն պետք է տան, հենց այդտեղից է սկսվել մեր հակադրությունը։ Իրենք դեմ են այն սերնդին, որը մեծանում է շատին համայնքում, այն սերնդին, որին ուզում եմ կրթված տեսնել։ Ու իրենք խոսում են դպրոցաշինությունի՞ց»։ Խուդոյանը նկատեց, որ իր մրցակիցը հավանաբար չի ծանոթ չէ իր նախընտրական «բուկլետին», որում գրել է, թե դպրոցներ ու մանկապարտեզներ է կառուցելու ընտրվելու դեպքում։ «Արթուր Ստեփանյանը խոստանում է, որ դպրոցներ է սարքելու,մանկապարտեզներ է սարքելու,բա դպրոց եմ սարքում, դրա՞ համար եք հակադրվում ինձ», հռետորական հարց է հնչեցնում մեր զրուցակիցը շարունակելով․« Խուդոյանը չի ասում, որ սարքելու է, ես կրթության բնագավառի աշխատող եմ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու եմ, դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում եւ շատ լավ գիտեմ կրթության մեջ առկա խնդիրներ։ Ես ոչ թե ասում եմ դպրոց եմ սարքելու, այլ ասում եմ՝ պետք է հասկանալ կրթության ոլորտում առկա խնդիրները, թե չէ շենքը ինչքան էլ գեղեցիկ լինի, եթե կրթությունը որակ չունի, իմաստ չունի, իհարկե, ընդունում եմ, որ 21-րդ դարում պետք է լավ պայմաններում մարդը կրթություն ստանա», - հակադարձում է Խուդոյանը։ Փոխարենը նա իր ծրագիրը բնորոշեց որպես «մտածված, ժողովրդի հոգսերին լուծում տրվող ծրագիր»։ Մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության մեջ առարկա եմ դասավանդում եւ կարող եմ ասել, որ կառավարության կողմից դրված խնդիրն ինքնանպատակ չէ, սա այդ առարկային վերաբերող խնդիր է, օպտիմիզացիայի խնդիր, այսինքն մինիմալ ծախսերով, մաքսիմալ արդյունքի հասնել։ Սակայն ի վերջո , մարդը՝ կառավարիչն է որեւէ համակարգի, կառավարման մեթոդի կիրառման գրավականը․«Այո, ընդունում եմ, որ խոշորավումը կարող է խնդիրներ առաջացնել, բայց ընդունում եմ նաեւ, որ կարող է խնդիրներ լուծել»։ Արթուր Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մեծամեծ խոստումներ չի տալիս, ինչպես Խուդյանը․«Ես խոստացել եմ այն խոստումները, որոնք ընտրվելուց անմիջապես հետո ի վիճակի կլինեմ կատարել, ես չեմ խոստացել էսօր, որ եթե վաղը ընտրվեմ համայնքի ղեկավար, ասֆալտապատելու եմ, 150 մլն ներդրում եմ անելու եւ այլն, ես նման ուծացած խոստումներ չեմ տվել, իմ հակառակորդ Խուդոյանն է խոստանում՝ սա կանեմ, նա կանեմ», - ասաց Արթուր Ստեփանյանը։ Թե ինչու նա չդարձավ ՀՀԿ-ի թեկնածուն, Ստեփանյանը չկարողացավ պատասխանել։ Ի տարբերություն Խուդոյանի Քարագլուխ գյուղի համայնքի ղեկավարի համար խոշորացման գործընթացի լուրջ խնդիր է․«Ոչ մեկն էլ կողմ չէր, որ այդ խոշորացումը լիներ, այսօր ցանկացած համայնքի ղեկավար մինչեւ 60 տոկոսով կարողանում է իր համայնքի խնդիրներին լուծում տալ, խոշորացված համայնքի դեպքում ոնց է կազմակերպվելու այդ լուծումը, իսկ մենք գիտենք, որ բոլոր գյուղերում բազում խնդիրներ կան ու հարկավոր է անմիջական շփում ժողովրդի հետ»։ Ստեփանյանի համար օրինակ անհասկանալի է՝ ինչպես է լուծվելու տրակտորային պարկի հարցը․«Խոշորացված համայնքում տրակտորային պարկ պետք է ունենանք, ենթադրենք խոշորացված համայնը ունենալու է 130 մլն դրամ բյուջե, բայց աշխատողներ են պետք, հանդամիջյան ճանապարհ եւ այլն, մի խոսքով՝ չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու»։ Ի դեպ, Շատինի գյուղապետ Խուդոյանին հարցրեցինք՝ ով է մեղավորը, որ Հայաստանում այսօր ընտրությունները դարձել են ՀՀԿ-ականների պայքար, վերջինը պատասխանեց․«Կուսակցություններ են մտնում մարդիկ, որոնք սկզբունքներ չունեն։ Կուսակցություններն ունեն գաղափարախոսություն, դա նշանակում է, որ ինքը մտել է կուսակցություն անձնական շահի համար։ Ես մտածում եմ այսպես, եթե ՀՀԿ-ն այլ թեկնածու առաջադրեր իմ փոխարեն, ես լինելով ՀՀԿ անդամ, ինչ որ տեղ պարտավոր էի աջակցել։ Կամ պիտի դուրս գայի, կամ ․․․Այո, իշխանությունը թանկ բան է, բայց սկզբունքներն ավելի թանկ են»,- ասաց Շատինի համայնքապետը։ Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am