Ավտոբուսից երեք ուղևորի վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկու երեխայի և մեկ չափահասի՝ ավտոբուսից վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասներ:


«Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաև ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։ Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել:


Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաև, որ ավտոբուսն ունի 36 ուղևորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետևի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել և բացվել է: Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց և հանձնվել ոստիկանության պահպանմանը: Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում: Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, Երևան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի:

Երևան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը, այս պահին քննությամբ ստուգման ենթակա, չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետևից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։ Ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երևան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am