Ինչ նոր սադրանք է նախապատրաստում Բաքուն Արցախում

Նոյեմբերի կեսերին տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ հանդիպման վայրը դեռ հայտնի չէ, սակայն որոշվել է, որ առանձին հանդիպումներ տեղի կունենան արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ: «Բնականաբար, անհրաժեշտ է ակտիվացնել դրանք առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով: Ուստի համանախագահները կապվել են մեր և հայկական կողմի հետ, և մենք նշել են հանդիպման նախնական ժամկետները: Հանդիպման հստակ օրը և վայրը կորոշվեն առաջիկայում»,- ասել է Մամեդյարովը: Երեկ, սակայն, պաշտոնական Երևանը չհաստատեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկությունը, որը հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ ո՛չ հանդիպման մասին, ո՛չ արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ երկու արտգործնախարարների միջև հանդիպման վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա: «Եթե հանդիպման, դրա ձևերի, ժամկետների և վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք», ասել է Տիգրան Բալայանը: Այն, որ արտգործնախարարները պետք է հանդիպեին՝ դա պարզ էր Ժնևի հանդիպումից անմիջապես հետո: Ժնևի հանդիպումից հետո համանախագահներն իրենց տարածած հայտարարությունում հայտնեցին, որ առաջիկայում պետք է կազմակերպվի արտգործնախարարների հանդիպում: Այնպես որ, այս առումով. Մամեդյարովի հայտնած «լուրն», ընդհանուր առմամբ՝ նորություն չէ: Առավել հետաքրքրական է, թե ինչու է Բաքուն «շտապում»՝ խոսելով հանդիպման մասին: Թերևս, Բաքուն ձգտում է ցույց տալ, թե այնքան ոգևորված է Ժնևի հանդիպումից և դրա արդյունքներից, որ անհամբերությամբ սպասում են արտգործնախարարների հանդիպմանը: Հետևաբար, շտապող Ադրբեջանը թվացյալ բավարարվածության ֆոն է փորձում ստեղծել՝ բանակցային ներկայիս գործընթացի շուրջ: Սակայն իրականում, այս պահվածքն, ավելի շուտ նման է սահմաններում նոր սադրանքներ հրահրելու մարտավարական էժան հնարքի, որը բանեցնում են բոլորովին այլ նպատակներով: Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանն, անմիջապես հերքեց տեղեկությունը, և, ըստ էության, պաշտոնական Բաքվի «հույժ կարևոր» տեղեկությունը՝ մոտալուտ հանդիպման մասին հօդս ցնդեց: Մնում է սպասել, թե Բաքուն ինչ նոր սադրանք է նախապատրաստում Արցախում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am