Սա կարող է վկայել կա՛մ քաղաքագիտական անգրագիտության, կա՛մ ազդեցության գործակալ լինելու մասին․ քաղաքագետ

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության բնութագրմամբ թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը, ով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը, 2024թ. հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության վրա հարձակվելու մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։»:

Մեջբերման վերաբերյալ հարկ է նշել հետևյալը:

Մեջբերումից պարզվում է, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը, փաստորեն, արդարացնում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումն ու Արցախի օկուպացիան:

Ադրբեջանաարցախյան առաջին պատերազմի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (այսուհետև՝ ԱԽ) 1993թ. ընդունել է չորս բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է հետևյալը.

պահանջել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները:
շահագրգիռ կողմերին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անհապաղ սկսել բանակցություններ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նպատակով:
կոչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությանը օգտագործելու իր ազդեցությունը, որպեսզի Արցախի հայերը, որպես կողմ, հետևեն ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերի դրույթներին և ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները:
կոչ է արել հետևել միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և սկզբունքներին:
Ադրբեջանը ոչ միայն չի հետևել նշված պահանջին ու կոչերին, այլև նոր գրոհներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ձեռնարկած հաջող հակագրոհների արդյունքում Ադրբեջանը ստիպված է եղել 1994թ. մայիսի 9-ին ստորագրել հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) անժամկետ համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած չորս բանաձևերից ոչ մեկն Ադրբեջանին իրավունք չի վերապահել Արցախի Հանրապետության դեմ իրականացնել ագրեսիա և ցեղասպանության ենթարկել Արցախի Հանրապետության քաղաքացիներին:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այդ բանաձևերից ոչ մեկը չի սահմանափակում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, որը ճանաչված և պաշտպանված է այնպիսի միջազգային իրավական ակտերով, ինչպիսիք են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի 1970թ. հոկտեմբերի 24-ի հռչակագիրը և ինքնորոշման իրավունքին վերաբերելի միջազգային այլ իրավական ակտերը:

Իսկ ինքնորոշման իր հիմնարար իրավունքն Արցախի հայությունն իրացրել է 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն ու այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ:

Արցախահայության հանդեպ Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով փաստագրված սիստեմատիկ թշնամական վարքագծի առկայության պարագայում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Արցախի օկուպացիայի արդարացումը կարող է վկայել արդարացնողի կամ քաղաքագիտական անգրագիտության, կամ, որն ավելի հավանական է, թուրքադրբեջանական տանդեմի ազդեցության գործակալ լինելու իրողության մասին:

 

Ստեփան Հասան-Ջալալյան

քաղաքագետ

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am