Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար․ գործը դատարանում է

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի հուլիսի 3-ին՝ որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ինքն իր հետ՝ այսինքն նույն հասարակական կազմակերպության նախագահի հետ, և 1 տարի 6 ամիս ժամկետով անհատույց փոխառությամբ ՀԿ-ին է տրամադրել 32 մլն 700 հազար դրամ: Հետագայում Ա.Գ.-ն ամբողջությամբ ստացել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, ինչպես նաև հավելյալ՝ 15 մլն 300 հազար դրամ: Այնուհետև Ա.Գ.-ն, լինելով արդեն ՀԿ փոխնախագահ, ունենալով մտերիմ հարաբերություններ գործող նախագահ Մ.Հ.-ի հետ, թաքցրել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը հետ ստացած լինելու հանգամանքը, և ՀԿ-ից գումարը բռնագանձելու նպատակով հայցադիմում է ներկայացրել դատարան:

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մ.Հ.-ն, տեղյակ լինելով, որ Ա.Գ.-ին ամբողջությամբ վճարվել է ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, այդ հանգամանքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը քաղաքացիական գործի շրջանակում դատարան ներկայացնելու, հայցի դեմ առարկելու և կազմակերպության օրինական շահերը պաշտպանելու փոխարեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նշված հայցի շրջանակներում, հաշտության գրավոր համաձայնություն է կնքել Ա.Գ.-ի հետ: Հաշտության համաձայնությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդունել է Ա.Գ.-ի նկատմամբ 32 մլն 700 հազար դրամ պարտք ունենալու հանգամանքը և պարտավորվել նշված գումարը նրան վերադարձնել մինչև 2026 թվականը:

Ա.Գ.-ն, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից իր բանկային հաշվեհամարին կատարված փոխանցումների միջոցով ստացել և խաբեության եղանակով հափշտակել է 32 մլն 700 հազար դրամից 15 մլն 870 հազար դրամը:

Դատախազը 2024 թվականի հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Ա.Գ.-ի և ներկա նախագահ Մ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն): Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված է պաշտոնավարման կասեցումը: Ա.Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (առաջիկայում դատախազի կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք):

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am