Հարևանները Մետաքսի ճանապարհին, իսկ մենք՝ «փշալարերի՞ն»

2008-ին հայտարարեցինք Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, բայց... Բաքվում մեկնարկեց Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։ «Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ավարտին հասցրեցին այս նախագիծը, մինչդեռ որոշները չէին հավատում դրան», - հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ նախագծի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները։ Վրաստանի վարչապետն էլ համոզմունք է հայտնել, թե նախագծի գոյությունը փոխելու է տնտեսական իրականությունը։ «Այսօր շահագործման է հանձնվում եվրասիական նոր կամուրջը, որն ամրապնդելու է տարածաշրջանի տրանսպորտային և առևտրային կարգավիճակը», - ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին։ «Այսպիսով մենք հայտարարում ենք Լոնդոնից մինչև Չինաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծման մասին», - Բաքու ժամանելուց առաջ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը։ Նրա խոսքով՝ ներկայումս Չինաստանից մինչև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլ եվրոպական երկրներ բեռների տեղափոխումը Հյուսիսային և Հարավային միջանցքներով՝ ծովային ճանապարհը ներառյալ, տևում է 45-62 օր։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործմամբ այդ ժամկետը կկրճատվի մինչև 12-15 օր», - ասել է Էրդողանը։ Երեք հարևան երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այս երկաթգծի շինարարությունը սկսել են 10 տարի առաջ՝ 2007-ին։ Ծրագրից դուրս մնացած հարևան Հայաստանը մեկ տարի անց՝ 2008-ին հայտարարեց Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց ու ոչ ոք դրա համար պատշաճ բացատրություն չի տալիս։ Անցած տասը տարիներին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները տնտեսական և էներգետիկ մի շարք այլ համատեղ նախագծերին զուգահեռ կառուցեցին շուրջ 105 կիլոմետր նոր երկաթուղի Թուրքիայի և Վրաստանի տարածքում, ինչպես նաև արդիականացրեցին արդեն իսկ գոյություն ունեցող գծերը. խոսքը թե՛ երկաթգծի՝ Բաքու-Թբիլիսի, թե՛ հայաբնակ Ջավախքով անցնող Ախալքալաք-Մարաբդա հատվածների մասին է: Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։ «Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարությունը, որը հայտնի է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվամբ, կոչված է ընդլայնելու Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ՝ Շանհայից մինչև Բեռլին: «ԲԹԿ-ն՝ կարևոր նախագիծ տարածաշրջանի ապագայի համար» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր նախագիծ է հանդիսանում տարածաշրջանի հետագա զարգացման համար, վստահեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նա հավելել է, որ այն ոչ միայն կապում է Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, այլ նաև Եվրոպան ու Ասիան կամրջող նախագիծ է: Էրդողանն իր խոսքում նշել է, որ միայն Չինաստանից տարեկան կտրվածքով Եվրոպա է արտահանվում 240 միլիոն տոննա բեռ,և եթե այդ ծավալի 10 տոկոսն էլ իրականացվի երեք երկրների տարածքով, ապա դա արդեն 24 միլիոն տոննա լրացուցիչ բեռնափոխադրում է նշանակում: Ադրբեջանն աշխատում է ԲԹԿ և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ինտեգրման վրա Ադրբեջանը ներկայում աշխատում է Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտայիյն միջանցքների ինտեգրման վրա, իր հերթին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման արարողության ժամանակ։ «Բաքու-Թբիլիսի-Կարսը նշանակում է պատմական Մետաքսի ճանապարհի մի մասի վերականգնում։ Այն կարող են օգտագործել Չինաստանը, Ղազախստանը, Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Եվրոպայի երկրները։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կմիացնի Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Եվրոպայի երկրները»,-ասել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդիսանում է երկու նախագծերի ակտիվ մասնակից և երկիր, որն իր ֆինանսական ռեսուրսներն է ներդնում։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը՝ ԲԹԿ երկաթուղին մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար։ Նոր կամուրջ, որը կմիավորի Եվրոպան և Ասիան ԲԹԿ երկաթուղու բացումը համատեղ ռազմավարական նախագծերի հաջող իրականացման լավագույն օրինակն է, իր հերթին նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Վարչապետի խոսքով՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն այդ արարողությանը մատնացույց է անում նախագծի առանձնահատուկ ռազմավարական նշանակությունը։ «Վստահ եմ՝ նոր երկաթուղին կփոփոխի առկա տնտեսական իրողությունները և զարգացման նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս», – ասել է Կվիրիկաշվիլին՝ նոր երկաթուղին համարելով եվրասիական նոր կամրջի հիմք, որը կծառայի մասնակից պետությունների բարեկեցությանը: Կվիրիկաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև երկաթուղու՝ տարեկան մինչև մեկ միլիոն ուղևոր տեղափոխելու հնարավորությանը, ինչը կամրապնդի տարածաշրջանի տրանսպորտային կարգավիճակը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կամուրջ է, որը կապում է Եվրոպան և Ասիան, ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն: Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: «Այս նախագիծը չափազանց կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ՝ տարածաշրջանի համար լայն իմաստով, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար: Սա կամուրջ է, որը կապում է Եվրոպան և Ասիան: Մենք ակտիվորեն ներգրավված ենք այս կոնտեքստում Վրաստանի դերի առավելագույն դրսևորմանը, և դա մեծ հաջողություն է: Սա նախագիծ է, որը նպատակաուղղված է զարգացման, տնտեսական առաջընթացի, նոր հնարավորությունների, խաղաղության և կայունության»,- ասել է Ջանելիձեն: ԵՄ-ն ողջունեց նոր երկաթուղային միջանցքի բացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը մեծ քայլ է տրանսպորտային համակարգի ոլորտում, որը միավորում է ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Կենտրոնական Ասիան, ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ: Մասնավորապես ասվում է, որ ԵՄ-ն ողջունում է նոր երկաթուղային միջանցքի գործարկումը, որը կնպաստի ներդրումների հոսքին, ենթակառուցվածքների կատարելագործմանը, լոգիստիկ համակարգման միջոցով փոխադարձ կապերի բարելավմանը, նոր բիզնես հնարավորությունների ստեղծմանն ու առևտրի ընդլայնմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ նոր երկաթուղային միջանցքի գործարկումը համընկնում է «Արևելյան գործընկերության» ռազմավարության հետ, և ԵՄ-ն մշտապես աջակցում է նախագծերին՝ ուղղված հարևան գործընկեր- երկրների հետ կապերի բարելավմանը: Բրյուսելը կարծում է, որ Բուլղարիայի և Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմամբ այդ նախագիծը կապահովի հուսալի և արագ ցամաքային տրանսպորտային կապ, ինչպես հնում կապվել են Եվրոպան և Ասիան Մետաքսի ճանապարհով: Բրյուսելի տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն աջակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին, որը նույնպիսի կարևորություն ունի էներգետիկ ոլորտում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am