Հանրության մեծ մասը չունի այն վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, որն ունի այս կառավարությունը․ Լևոն Քոչարյան

«Այս տարի Տավուշի այն գործընթացը, որն իրականացվեց՝ զորքերը հետ քաշվեցին, ինչպես դուք եք նշում՝ սահմանի վերականգնումն է արվել, որի հետ, իհարկե, մենք համաձայն չենք, այդ ամեն ինչի հիմքերը չկան, բայց դուք դա նորմալ եք համարում, ու հետ եք գնում՝ 2004-ից սկսած մարդկանց սեփականության վկայականներ տալն եք խնդիր համարում․ ինչևէ, սա որպես փոքր արձագանք»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հիմա, կապված այս կանոնակարգի 5-րդ հոդվածի հետ, որով որոշվում է՝ հատվածական է արվելու սահմանազատումը․ այսինքն՝ սրա հետ կապված կան շատ լուրջ հարցեր՝ նախ՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ այս ամենը սկսվի հենց Տավուշի մարզից, մյուսը՝ ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու։ Այս մասով լուրջ վտանգներ են թաքնված այստեղ։ Հանրության մեծ մասը չունի այն վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, ոնց որ ունի այս կառավարությունը, որովհետև շատ մեր հայրենակիցներ ունեն մտավախություն, որ Ադրբեջանն իր ուզած հատվածում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը, ինչպես եղավ Տավուշի դեպքում, և ընդհանուր գործընթացը հնարավոր է ավարտին չհասնի, բայց ինքն այդ ընթացքում ունենալու է այն, ինչը ունի Տավուշում։ Ինչո՞ւ չի համաձայնեցվել, կամ փորձ արվել համաձայնեցնելու մի սկզբունք, որով ամբողջ երկայնքով քարտեզի վրա կլինեն պայմանավորվածություններ, հետո նոր ամեն ինչ համաձայնեցնելու դեպքում միայն հողի վրա կարվեն կոնկրետ աշխատանքներ։ Արդյո՞ք սա չէր զսպի այն վտանգները, որ Ադրբեջանը կեսից կարող է հետ քաշվել գործընթացից և Հայաստանը մնա անհասկանալի վիճակում»,- փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Քոչարյանը։

yerevan.today

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am