Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով: Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինս ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից։
Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակից անձանց գործողություններին իրավական գնտահատական տալու նպատակով։ Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։
Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,- գրել է նա։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը