Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան

2023 թվականի ապրիլին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 63-ամյա Նաիրա Եղիյանը, արդեն մեկ տարուց ավելի է՝ որևէ տեղեկություն չունի ամուսնուց՝ 64-ամյա Նիկոլայ Սաղյանից։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսինը գնացել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վրա գտնվող բենզինի պահեստ՝ մեքենան լիցաքավորելու և կնոջ հետ Արցախից դուրս գալու համար։ Պայթյունից հետո դեպքի վայրից գտել են նրա մեքենան, մեքենայի բանալիները, անձնագիրը և վարորդական իրավունքը, սակայն նրանից մինչև այսօր որևէ տեղեկություն չկա։

Նաիրա Եղիյանի խոսքով, պայթյունի օրը՝ սեպտեմբերի 25-ին, ամուսինն իրեն ասել է՝ պատրաստ տանը սպասի, մինչև ինքը գնա բենզին վերցնի ու վերադառնա։

«Մենք պատրաստվել էինք, որ այդ օրը դուրս գայինք Արցախից, որովհետև մարդկանց արդեն հանում էին։ Ամուսինս որոշեց, որ բենզին վերցնի պահեստից, գնաց ու ուշացավ, ժամը 16։00-ի կողմերը զանգահարեցի, ասաց, որ շուտով բենզինը կվերցնի կգա, ասաց՝ պատրաստ կաց, կգամ ու դուրս կգանք։ Մեկ ժամից ավելի անցավ, հետո ինքը զանգահարեց, ասեց՝ սպասում է բենզինի ստանալուն, ես էլ մտածեցի՝ հերթ է, կվերցնի կգա, մեր վերջին խոսակցությունը սա է եղել։ Հետո արդեն պայթյունի ձայնը լսեցինք, քիչ հետո իմացանք, որ բենզինի պահեստում է պայթյուն եղել…

Ամուսնուս բարեկամներից մեկը գնաց դեպքի վայր, նրա անձնագիրը պայթյունի վայրից գտել է, անձնագիրը մինչև հիմա մոտս է, շատ աննշան անձնագրի կազմն է վառված, պայթյունից հետո անձրև էր եղել, մի քիչ թրջվել է։ Մեքենան տեղում է եղել, բարեկամն այն բերել է մեր բակ։ Հետո արդեն քննչականից գտել ենք մեքենայի բանալիներն ու վարորդական իրավունքը։ Չգիտեմ, ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը կա, մեքենայի բանալիները կան, ինքը չկա, ասում են՝ գուցե հագուստը վրայից հանել նետել է, անձնագիրն ընկել է»,- 168.am–ի հետ զրույցում պատմեց Նաիրա Եղիյանը։

 

Արցախում տիկին Նաիրան ու ամուսինը սեփական տուն են ունեցել, սեփական վարսավիրանոց, աշխատել ու երջանիկ ապրել են, որևէ բանի կարիք չեն ունեցել։ Նրանք այդպես էլ երեխաներ չունեցան, սակայն այդ բացը լրացնում էին՝ տարբեր երեխաների համար բարիքներ ստեղծելով։

«Ամուսնուս հետ կապված՝ հիմա որևէ մեկն ինձ որևէ լուրջ ու հավաստի բան չի ասում։ Եթե այդքան հզոր պայթյուն է եղել, բայց անձնագիրը շատ քիչ է վնասվել, ինքն ո՞ւր է, անորոշ վիճակ է։ Մեզ պատկան մարմիններից ասում են՝ գործն ընթացքի մեջ է, քննությունը դեռ չի ավարտվել, հստակ բան չեն ասում, որևէ բան չեն փոխանցում»,- հավելեց Նաիրա Եղիյանը։

 

Պայթյունից հետո Ստեփանակերտում տիկին Նաիրան մնացել էր մեն-մենակ, բոլոր հարևաններն արդեն դուրս էին եկել, ինքն էլ ստիպված սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որ Արցախից դուրս եկողներից մեկն իրեն բերի Հայաստան։ Արձագանքել է արցախցի մի երիտասարդ, ով իր ընտանիքի հետ միասին տիկին Նաիրային հասցրել է Հայաստան։

«Հիմա ես իմ բարեկամներից մեկի տանն եմ ապրում, հաշմանդամության թոշակ եմ ստանում, մի կերպ ապրում եմ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, անբուժելի հիվանդություն ունեմ, որից շատ եմ խեղճանում։ Ճնշումս մշտապես բարձրանում է, տեսողական խնդիրներ ունեմ, չգիտեմ, մեկը միշտ պետք է իմ կողքին լինի։

Արդեն հուսահատվել եմ, չգիտեմ՝ կգա՞ այդպիսի մի օր, որ իմ ամուսնուց որևէ հստակ տեղեկություն ինձ տան, հուսահատությունս մեծ է։ Արցախ վերադառնալու հույսն էլ է մարել, չեմ պատկերացնում։ Հիմա ես մեն-մենակ եմ, չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անեմ, այս պահին իմ միակ ցանկությունն իմ ամուսնուց որևէ լուր իմանալն է»,- եզրափակեց Նաիրա Եղիյանը։

Նշենք, որ օրերս ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ անհետ կորածների հարցն իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում։

«Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»,- նշել է Քննչական կոմիտեի ղեկավարը։

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Պռոշյանում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է Ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին Իրանն սկսել է պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է «Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am