Պուտինի հերթական խոստովանությունը՝ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների մասին

Պուտինը, Ալիևն ու Ռոհանին մտադիր են կյանքի կոչել Բալթիկան Հնդկաստանի հետ կապող «Հյուսիս-Հարավ» ծրագիրը Երեկ Թեհրանում կարևոր իրադարձություն էր. կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը եռակողմ ձևաչափով հանդիպել էին նաև 2016թ. ապրիլին՝ Ադրբեջանում։ Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի վերջին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ հանդիպմանը «կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր»: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, երեկ վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝զարգացնելով «լավ բարեկամի, հարևանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»: Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահն Իրանի իր պաշտոնակցի՝ Հասան Ռոհանիի հետ քննարկել էր ղարաբաղյան խնդիրն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հասան Ռոհանին արդեն առանձին հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի և ռուսաստանցի պաշտոնակիցների հետ: Ալիևի հետ հանդիպմանը, ինչպես նշված է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը Ալիևը զրուցակցին տեղեկացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Անցյալ տարի Բաքվում ստեղծված համագործակցության այս եռակողմ ձևաչափի շրջանակներում երեք երկրների ղեկավարները Թեհրանում քննարկեցին նաև տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, սիրիական հակամարտությունը, որում Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին և երկուսն էլ կողմ են, որպեսզի արդեն վեցերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայում նոր ընտրություններ անցկացվեն, սակայն Ասադի մասնակցությամբ: Թեհրանում Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Փորձագետները նշում են, որ Պուտինը Թեհրանից հստակ ազդակներ կուղարկի Վաշինգտոնին, հասկացնելու, որ Կրեմլը շարունակելու է աջակցել Թեհրանին՝ մնալով նրա միակ դաշնակիցը Սիրիայում, և որ մտադիր է ամեն կերպ հակազդել Թրամփի վարչակազմի՝ իրանական միջուկային համաձայնագիրը չեղարկելու փորձերին: Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Իրանի հետ միջուկային գործարքի հարցում ԱՄՆ-ի «անկանխատեսելի գործողություններով»: Եռուզեռ՝ Հայաստանի քթի տակ Ինչևէ, Թեհրանի գագաթնաժողովի օրակարգում էին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցության հրատապ հարցեր, նշված էր Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունում: Օրակարգի հիմնական թեմաներից է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թեհրանի բանակցությունների նախօրեին հայտնեց, որ ապրանքաշրջանառությունն այս «եռանկյունու» շրջանակում աճել է։ Ըստ Պեսկովի՝ Իրանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է 70 տոկոսով, իսկ Ադրբեջանի հետ՝ 62 տոկոսով։ Օրակարգում էր համագործակցությունը տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում։ Պեսկովի խոսքով, երեք երկրների նախագահները քննարկելու են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներն, այսպիսով` քննարկում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը: Հենց սա է Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական թեման՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը: Միջանցքը ենթադրում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթծգերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Մինչ այդ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի արևելյան և հյուսիսային երկրների հետ։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Բաքուն պատրաստ է Իրանին վարկ տրամադրել երկաթուղու իր մասի շինարարության համար: Մամեդյարովը նաև հավելել է, որ այդ վարկի հնարավոր տրամադրման հարցը քննարկվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման ժամանակ՝ Բաքվում երկկողմ գործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: Այն, փաստորեն, կքննարկվի նաև պետությունների ղեկավարների մակարդակով: Մամեդյարովը նշել է, որ այս նախագծով հետաքրքրված են նաև այնպիսի արտահանող երկրներ, ինչպիսիք են՝ Վիետնամն ու Հնդկաստանը: «Ես հավատում եմ, որ այս երկաթուղու ներուժը, որը ձգվելու է Բանդար-Աբասից մինչև Սանկտ Պետերբուրգ, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև Վիետնամի և Հնդկաստանի համար»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով որ 204 մլրդ դոլար արտահանման ներուժ ունեցող Վիետնամի արտահանման 42 մլրդ դոլարը բաժին է ընկնում Եվրոպային: Ահա, տարածաշրջանային ծրագրերի եռուզեռ է Հայաստանի շուրջը: Իսկ մենք առիթ-անառիթ մեր հերքական անվերապահ երդումն ենք տալիս Հայաստանի Եվրասիական ապագային, Հայաստանի զարգացումը բացառապես կապելով Ռուսաստանի հետ՝ բոլոր հնարավոր թելերով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am