Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Լոռու մարզում սնկի նման աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։

Գ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։

Դեպքի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել «Մուռինո» տեսակի ջեռուցման կաթսա։

Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ա. Մարկոսյանը Վանաձորի թիվ 40 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ Գ. Սարգսյանը՝ Վանաձոր քաղաքի թիվ 33 մանկապարտեզի տնօրենը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի մանկապարտեզներում նույնպես տեղի են ունեցել գողության դեպքեր, սակայն այդ մասին մանկապարտեզի աշխատակազմից հրաժարվել են հայտնել ոստիկանություն՝ պատճառաբանելով՝ «մեկ ա չեն գտնելու, մեզ էլ գործից կտրելու են, հավայի տանեն-բերեն»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Պռոշյանում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է Ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին Իրանն սկսել է պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է «Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am