Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին։
Քանի որ նիկոլիստներն ամբողջությամբ վեր են ածվել Ալիեւի քարոզիչների թիմի,ներկայացնում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ի 69-րդ նստաղրջանում։

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ներկայացնում է ՄԱԿ -ի ԱԽ կողմից ընդունած 4 հայտնի բանաձեւերի իրական բովանդակությունը։

Նա նշում է.« Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում:

Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում»։

Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը 4 բանաձեւերի մասին՝ ապացուցելով,որ հենց Ադրբեջանն է դրանք խախտել ու խախտում։ Որեւէ մեկն Ադրբեջանին իրավունք չէր տվել ուժ գործադրել ու էթնիկ զտում իրականացնել Արցախի ժողովրդի նկատմամբ։


Այդ ամենը հակասում է հենց ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի ոգուն։

Ու այսքանից հետո նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ։

Սա ուղղակի տւիտության եւ ադրբեջանահպատակության հերթական վառ օրինակն է։

Բարի գալուստ «Արեւմտյան Ադրբեջան»…»։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Պռոշյանում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է Ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին Իրանն սկսել է պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է «Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am