Հայ -ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կգա ԱԺ

Ես չեմ խոսի Խաղաղության պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայնություն չկա նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու վերաբերյալ հստակություն չի հնչել, հիմա կա՞ այդ հղումը։

Դիտարկմանը, թե երբ Ադրբեջանին փոխանցվեցին 4 գյուղերը Հայաստանի իշխանությունն ասում էր, որ Երևանին հաջողվել էր ամուր երաշխիք ամրագրել տարածքային ամբողջականության համար, բայց շաբաթներ առաջ Բաքվից հայտարարություն հնչեց, որ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին չի նշանակում ամենևին, թե որտեղով են անցնում սահմանները, և որ տարածքը որ երկրին է պատկանում, ինչը անգամ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին հարց բարձրացնել՝ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, այսինքն՝ երաշխիքն այդքան էլ ամո՞ւր չէր՝ Սիմոնյան պատասխանել է, որ այդ տրամաբանության մեջ որևէ երաշխիք ամուր չէ;

«նույն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կային ամենաբարձր երաշխիքները, և երաշխավորը Ուկրաինայի անվտանգության հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը, և որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է»։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Պռոշյանում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է Ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին Իրանն սկսել է պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է «Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am