Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com

Euromedia24.com-ը գրում է․

Մի շարք աղմկահարույց պատմություններում հայտնված ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Արթուր Շատվորյանը, ով նաև հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, ազատվելով զբաղեցրած պաշտոնից, դեռևս շարունակում է պետությունից օգնություն ստանալ։

Euromedia24.com-ին հայտնի դարձավ, որ Արթուր Շատվորյանի եղբայրը՝ Ավետիք Շատվորյանը, հանդիսանում է «Գրին Պրոդ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժեմասի սեփականատերը։ «Գրին Պրոդ» ՍՊԸ-ն զբաղվում է պանրի արտադրությամբ։
Վերոնշյալ ընկերությունը կառավարությունից սկսում է արտոնություններ ստանալ 2022 թվականից ի վեր։
Այսպես, «Գրին Պրոդ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին, նոր գործարան է բացում 2022 թվականին՝ 500 մլն դրամ ներդրումների միջոցով։ Ընկերությունը նախատեսել էր ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով:
Կառավարության 2022 թվականին որոշումով, «Գրին պրոդ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

2023 թվականին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։

Փաստորեն, մինչ աշխատանքից հեռացումը, Արթուր Շատվորյանը կարողացել է այնպես անել, որ եղբոր ֆիրմայի արտադրանքը արտահանվի ՌԴ։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայ -ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կգա ԱԺ Տանձավեր գյուղի մոտ երկու բեռնատար է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը. Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարությունը. Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. ՀայաՔվե Արագածոտնի մարզում՝ «Տառերի պուրակի» մոտ, Nissan-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ Հայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններին Պետական դավաճանությունը հո պոզով֊պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարության մասին Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն Օդեսայում սպանել են հայ գործարարի Դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները Նեթանյահուն մեղադրել է «իրանական գործակալներին» իր դեմ մահափորձի մեջ Ակնան 2018 թ-ին իր հայրենիքը համարող դավաճան Ալենը չէր հիշու՞մ ՄԱԿ-ի բանաձևերի մասին Հիմա սա խոսում է ինչ֊որ կարմիր գծերից, որը նշանակում է, որ նոր աղետ են բերելու Հայաստանի գլխին...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am