Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղում.կա վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայ -ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կգա ԱԺ Տանձավեր գյուղի մոտ երկու բեռնատար է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը. Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարությունը. Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. ՀայաՔվե Արագածոտնի մարզում՝ «Տառերի պուրակի» մոտ, Nissan-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ Հայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններին Պետական դավաճանությունը հո պոզով֊պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարության մասին Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն Օդեսայում սպանել են հայ գործարարի Դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները Նեթանյահուն մեղադրել է «իրանական գործակալներին» իր դեմ մահափորձի մեջ Ակնան 2018 թ-ին իր հայրենիքը համարող դավաճան Ալենը չէր հիշու՞մ ՄԱԿ-ի բանաձևերի մասին Հիմա սա խոսում է ինչ֊որ կարմիր գծերից, որը նշանակում է, որ նոր աղետ են բերելու Հայաստանի գլխին... ՆԳՆ-ի հերթական հրատապ գնումը․ 54 միլիոն 840.000 դրամ Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com Ոստիկանները ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձանց․ բռնություն է կիրառվել. փաստաբան Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Սոթքում առաջին ձյունն է տեղացել, իսկ գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել Ֆերիկ համայնքում ղեկավարի ընտրություններ են Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղում.կա վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am