Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ

Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։


Հարկ է նկատի ունենալ, որ նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի և բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում վերջիններիս իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում հրդեհ է եղել Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վեադարձի թեմայի շուրջ քննարկում է եղել Մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին՝ կիրառել բռնություն. փաստաբան Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳ նախարար ՌԴ բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում Ավտովթար՝ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին. կա տուժած ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN Կազանում պատրաստվում են ընդունել BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներին Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Ամիրբեկով Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան Փաշինյանն անզուսպ ծիծաղում ու հրճվում է գյուղացու ողբերգական պատմության վրա Հայաստանում ձյուն է տեղում Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ Կութ գյուղում տուն է այրվում Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ Առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար․ Sputnik Արմենիա G7-ի երկրների ՊՆ ղեկավարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցը «3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվել է 8-ամյա Աստղիկը տան փոքր երեխան էր, խելացի, համեստ, հրաշք աղջիկ էր․Շատինի դպրոցի տնօրեն «Ուղեղլվա․ մաս 6»․ Փաշինյանի խոստումները բանակին և Ռուսաստանի Դաշնությանը Իրանը եւ Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվել է գլխին արձակված կրակոցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am