Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»»,-գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա մանրամասնում է.


«Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայատարել է «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․»: Կիրանցի բնակիչներին հարցրի, թե իրենք սահմանի այդ հատվածում խաղաղություն անվտանգություն զգո՞ւմ են։

Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն և վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, թե այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։ Սահման դարձած պատի կողքին ապրող Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանի ընտանիքն ամեն օր անհանգստությամբ է նայում սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տարածքում կատարվողին։

Ադրբեջանին հանձնված 64 հեկտար վարելահողերում, ի տարբերության նախորդ տարվա, Կիրանցի բնակիչները ադրբեջանական 2 հենակետերի արանքում հայտնված տարածքում ընդհանրապես աշնանացան չեն արել։ Այս ամառ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ այդ տարածքում մոտ 14 հեկտար հացահատիկը հնձելու համար Խերմիլի գյուղի միջով կոմբայն անցկացնեն, կոմբայնն այլ կերպ են անցկացրել;

Ադրբեջանցիները իրենք են հնձել Խերմիլի գյուդի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։Սահմանազատումից, տարածքները հանձնելուց հետո Կիրանցում շատ քիչ թվով խոշոր եղջերավոր անասուներ են մնացել, մինչդեռ գյուղում թվով 14 կով պահողներ կային։ Քանի որ գյուղի արոտավայրերը հանձվել են Ադրբեջանին, անցյալ տարի Սևքարի անտառտնտեսությունը փշալարով փակել է Կիրանցից Ոսկեպար հատվածում գտնվող անտառը, Կիրանցը մնացել է առանց արոտավայրի»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում հրդեհ է եղել Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վեադարձի թեմայի շուրջ քննարկում է եղել Մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին՝ կիրառել բռնություն. փաստաբան Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳ նախարար ՌԴ բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում Ավտովթար՝ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին. կա տուժած ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN Կազանում պատրաստվում են ընդունել BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներին Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Ամիրբեկով Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան Փաշինյանն անզուսպ ծիծաղում ու հրճվում է գյուղացու ողբերգական պատմության վրա Հայաստանում ձյուն է տեղում Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ Կութ գյուղում տուն է այրվում Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ Առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար․ Sputnik Արմենիա G7-ի երկրների ՊՆ ղեկավարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցը «3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվել է 8-ամյա Աստղիկը տան փոքր երեխան էր, խելացի, համեստ, հրաշք աղջիկ էր․Շատինի դպրոցի տնօրեն «Ուղեղլվա․ մաս 6»․ Փաշինյանի խոստումները բանակին և Ռուսաստանի Դաշնությանը Իրանը եւ Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվել է գլխին արձակված կրակոցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am