Իրանը եւ Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը եւ Թուրքիան կարող են վճռական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ օրը Ստամբուլում թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ելույթ ունենալով, Իրանի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ «3+3» գագաթաժողովի շրջանակում կարեւոր բանակցություններ են վարվել Հարավային Կովկասի վերաբերյալ։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի եւ իմ միջեւ տեղի են ունեցել կառուցողական երկկողմ բանակցություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը երկու կարեւոր երկրներ են տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում, որոնք բազմադարյա բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ ունեն»,- նշել է Արաղչին։

Իրանը եւ Թուրքիան, ամրապնդելով համագործակցությունը, կարող են կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության եւ զարգացման ապահովան համար, ինչպես նաեւ կարող են անվտանգություն ապահովել միջազգային ասպարեզում, ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Մեկնաբանելով երեկվա «3+3» գագաթաժողովը՝ Արաղչին ավելացրել է. «Առաջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Թեհրանում անցած տարի, երրորդ հանդիպումը հաջողությամբ կայացավ Ստամբուլում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ»։

Ընդգծելով խաղաղության եւ կայունության ապահովման կարեւորությունը տարածաշրջանում եւ Կովկասում՝ մասնակից երկրները հայտնել են, որ համաձայն չեն արտատարածաշրջանային տերությունների եւ խաղացողների առկայությանը, որոնք տարածաշրջանում անկայունություն են ստեղծում։

 

NEWS.am

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում հրդեհ է եղել Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վեադարձի թեմայի շուրջ քննարկում է եղել Մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին՝ կիրառել բռնություն. փաստաբան Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳ նախարար ՌԴ բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում Ավտովթար՝ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին. կա տուժած ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN Կազանում պատրաստվում են ընդունել BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցներին Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Ամիրբեկով Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան Փաշինյանն անզուսպ ծիծաղում ու հրճվում է գյուղացու ողբերգական պատմության վրա Հայաստանում ձյուն է տեղում Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է պահպանել այդ տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջը․ ՄԻՊ Կութ գյուղում տուն է այրվում Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ Առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար․ Sputnik Արմենիա G7-ի երկրների ՊՆ ղեկավարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցը «3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվել է 8-ամյա Աստղիկը տան փոքր երեխան էր, խելացի, համեստ, հրաշք աղջիկ էր․Շատինի դպրոցի տնօրեն «Ուղեղլվա․ մաս 6»․ Փաշինյանի խոստումները բանակին և Ռուսաստանի Դաշնությանը Իրանը եւ Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվել է գլխին արձակված կրակոցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am