ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման շահարկումները իրակա՞ն, թե մտացածին

Այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ ինչու՞ են Հայաստանում թերահավատ, որ փաստաթուղթը կստորագրվի։ «Չնայած և՛ եվրոպական, և՛ հայկական կողմի տված հստակ հավաստիացումներին՝ ինձ համար խիստ անհասկանալի պատճառներով հայաստանյան քաղաքական վերլուծական շրջանակները շարունակում են իրենց թեական շեշտադրումները», - հայտարարեց Զոհրաբյանը և ուղիղ հարցրեց, թե նոյեմբերին արդյոք ստորագրվելու է համաձայնագիրը։ Կարեն Նազարյանն ասաց, որ թե՛ Հայաստանը, թե՛ եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են գալիք գագաթնաժողովի ընթացքում ստորագրել համաձայնագիրը։ Անդրադառնալով Յոհաննես Հանի հայտարարությանը՝ Նազարյանն ասաց, որ նա իր հարցազրույցում ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի գագաթնաժողովին կամ դրա շրջանակներում։ «Այսինքն՝ խոսքը գնում է գագաթնաժողովի ընթացքում համաձայնագրի ստորագրման մասին։ Ինչպես ՀՀ նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը։ Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի։ Ավելի հստակ չգիտեմ`ինչ կարելի է ասել՝ փարատելու մտահոգությունները; Ինչ վերաբերվում է այդ հարցազրույցին, ապա ասեմ, որ նա իր խոսքում ասում է, որ այդ համաձայնագիրը կստորագրվի գագաթաժողովին կամ դրա շրջանակներում: Այլ բան է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ այլ կերպ են մեկնաբանվել»,- պատգամավորներին ի պատասխան ասաց փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է համարում Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և նախաստորագրումը: «Այս օրերին ավարտին է հասցվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության առաջնայնությունների մշակումը, որը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ մեկտեղ ուղղորդելու է հատկապես տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ընթացքի մեջ են քննարկումները ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթղթի շուրջ, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետի կողմից: Ավարտվել են նաև Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցությունները: Բյուջեի քննարկումներին, ի դեպ, հայտնի դարձավ, որ Հայաստանը 2018թ. Եվրոպական Միությունից և եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների և վարկային միջոցների տեսքով։ Նա հավելեց, որ այդ 58.5 միլիոն եվրոյից 25 միլիոն եվրոն դրամաշնորհային աջակցություն է, մնացածը վարկային միջոցներ են, որոնք ուղղվելու են տարբեր ծրագրերի իրականացմանը: Ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային և 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին ԲՀԿ ներկայացել էր ողջ ծանր հրետանիով, մոտ մեկ տասնյակ պատգամավորներ էին եկել-նստել: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am