Էդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետո

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հայաստանում Բյուլբյուլօղլուին (Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպանը-խմբ․) ցիտողներին հիշեցնում եմ ելութս, որը նույն Բյուլբյուլօղլուն լուռ ու խելոք լսում էր Մոսկվայում՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։

2016թ.ապրիրլի 19,Մոսկվա։

Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողով։

Իմ պատասխանը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։

Հ.Գ.- Հատուկ նրանց համար, ում համար պատմությունը սկսվում է 2018թ- ի ապրիլից հետո։

No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Մոսկվայում

19 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ եզրեր գտնելու դժվարին պայմաններում:

Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԼՂ հակամարտության վրա, որտեղ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով իրականացրեց լայնածավալ սադրիչ ռազմական գործողություններ՝ կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ արգելված ռազմատեխնիկա, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա խախտում է իր իսկ կողմից ստորագրված Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի եւ ռազմական գործողությունների 1994 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995 թվականի հրադադարի ամրապնդման ռեժիմի համաձայնագիրը:

Նման հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը եւ վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը: Հենց Ադրբեջանը՝ որպես այս լարվածության աճի նախաձեռնող, կրում է իրադրության սրման ողջ պատասխանատվությունը: Այստեղ ծայրահեղ վտանգավոր է Թուրքիայի միակողմանի, հանցագործ դիրքորոշումը, որը բացահայտորեն պաշտպանում եւ քաջալերում է նման անմարդկային գործողությունները: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան եւս շարունակում է մնալ սպառնալիքներից մեկը տարածաշրջանային կայունության համար:

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը հիմնվում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի վրա՝ առաջնայնությունը տալով հակամարտությունների դիվանագիտական մեթոդներին, հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման սկզբունքին:

Ենթադրում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման դեմ: Հարկավոր է գիտակցել, որ ԼՂ ժողովուրդը նույնպիսի իրավունք ունի ապրել խաղաղ, ազատ եւ անկախ, ինչպես Եվրասիական տարածաշրջանի պետությունների քաղաքացիները: Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիային Արցախի ժողովուրդը պատասխանեց՝ No pasaran:

Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են խթանել կապերը Միրզոյանը և Բայրամովը որոշել են Թուրքիայի 2025թ. բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա «Ալենիկ» Նիկո՛լ, ինչու՞ "չնախատեսված" չգնացիր Բասեն գյուղ Ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ իրանագետ Էդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետո Իրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժած Սպիտակում բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին Ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյանքով են արձագանքում Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցին․ 18+ 2024 թ-ի սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցեցին նորման Ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանությունը, շուրջ հինգ տարի անց, բացահայտված չէ, իսկ ՔԿ նախագահ ԱԺ ամբիոնից ասում էր 100 տոկոսանոց արդյունք ունենք ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Էրդողանն ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին Միրզոյանը և Արաղչին Ստամբուլում վերահաստատել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը Առանց անակնկալների․ ԲԴԽ-ն որոշեց չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում Թալանի փառատոն Երևանում․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am