Ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանությունը, շուրջ հինգ տարի անց, բացահայտված չէ, իսկ ՔԿ նախագահ ԱԺ ամբիոնից ասում էր 100 տոկոսանոց արդյունք ունենք

Մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվանից շուրջ հինգ տարի անց այն բացահայտված չէ. իրավապահները դեռ չեն կարողացել պարզել զինծառայողի մահվան իրական հանգամանքները։ Քրեական վարույթով որևէ անձի մեղադրանք այդպես էլ չի ներկայացվել։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ վարույթը նախաքննության փուլում է՝ պասիվացված։

Հիշեցնենք, որ զինծառայողը սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը, որը տևական ժամանակ կոմայում էր, մոտ երեք տարի առաջ է արթնացել, վարույթն իրականացնող մարմինն արդեն հարցաքննել էր նրան, իսկ թե ինչ է ասել դեպքի միակ ականատեսը՝ առ այս պահը հայտնի չէ։ Տուժող կողմը մտահոգված է հնարավոր ինքնասպանության վարկածի առաջ մղմամբ և իրավապահներից պահանջում է՝ պարզել Աջամյանի սպանության իրական հանգամանքները։

Մինչդեռ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում հոկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ-ում խաղաղ պայմաններում մահվան ելքով դեպքերի բացահայտման գրեթե 100 %-ոց արդյունք ունեն...

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են խթանել կապերը Միրզոյանը և Բայրամովը որոշել են Թուրքիայի 2025թ. բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա «Ալենիկ» Նիկո՛լ, ինչու՞ "չնախատեսված" չգնացիր Բասեն գյուղ Ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ իրանագետ Էդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետո Իրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժած Սպիտակում բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին Ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյանքով են արձագանքում Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցին․ 18+ 2024 թ-ի սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցեցին նորման Ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանությունը, շուրջ հինգ տարի անց, բացահայտված չէ, իսկ ՔԿ նախագահ ԱԺ ամբիոնից ասում էր 100 տոկոսանոց արդյունք ունենք ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Էրդողանն ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին Միրզոյանը և Արաղչին Ստամբուլում վերահաստատել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը Առանց անակնկալների․ ԲԴԽ-ն որոշեց չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում Թալանի փառատոն Երևանում․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am