Առանց անակնկալների․ ԲԴԽ-ն որոշեց չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը

ԲԴԽ-ն չվերացրեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների խախտումը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակել է Հարությունյանի՝ գործի վերանայման պահանջով դիմումի վերաբերյալ որոշումը։ ԲԴԽ-ն որոշել է գործը չվերանայել։

132 էջից բաղկացած դատական ակտը ստորագրել են նախագահող Արմեն Դանիելյանը, խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանը, Հայկ Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Մերի Համբարձումյանը, Քրիստինե Մկոյանը, Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։

Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Միրզոյանը և Բայրամովը որոշել են Թուրքիայի 2025թ. բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա «Ալենիկ» Նիկո՛լ, ինչու՞ "չնախատեսված" չգնացիր Բասեն գյուղ Ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ իրանագետ Էդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետո Իրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժած Սպիտակում բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ Վրաստանը կարող է զրկվել եվրոպական ամբողջ ֆինանսական օգնությունից Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին Ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյանքով են արձագանքում Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցին․ 18+ 2024 թ-ի սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցեցին նորման Ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանությունը, շուրջ հինգ տարի անց, բացահայտված չէ, իսկ ՔԿ նախագահ ԱԺ ամբիոնից ասում էր 100 տոկոսանոց արդյունք ունենք ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Էրդողանն ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին Միրզոյանը և Արաղչին Ստամբուլում վերահաստատել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը Առանց անակնկալների․ ԲԴԽ-ն որոշեց չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում Թալանի փառատոն Երևանում․ Անդրանիկ Թևանյան 400 դոլարանոց բեռնափոխադրումն Աննայի ընկերությունը 2000 դոլարո՞վ է անում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am