Կհաստատվի՞ Սիրիայում զինադադար. Թուրքիան դեմ է ու կասկածում է

Այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև: Համաձայն համատեղ հայտարարության` Սիրիայում պետք է զինադադար հաստատվի կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների միջև, իսկ հարձակումները ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ան-Նուսրայի» ու մյուս խմբավորումների վրա, որոնք ահաբեկչական են համարվում, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, շարունակվելու են: Հրադադարի մեկնարկից անմիջապես հետո Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը հայտնել է, որ հրադադարի ռեժիմին լիովին հետևում են հակամարտության բոլոր կողմերը՝ չնայած կեսգիշերից հետո աննշան փոխհրաձգություններ են արձանագրվել Դամասկոսի և Դերաա քաղաքի շրջաններում: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտահոգված է հակամարտության ավարտի ծրագրի հաջող իրագործմանը խոչընդոտելու փորձերից. «Շաբաթ օրը շատ կարևոր օր կդառնա: Հավանաբար, մենք շատ փորձեր կտեսնենք՝ ուղղված մեր ջանքերը զրոյացնելուն»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձևը՝ ի աջակցություն Սիրիայում կրակի դադարեցման։ Քվեարկության ժամանակ բանաձևին աջակցել են ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները։ Փաստաթուղթը հիմնված է փետրվարի 22-ին Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության վրա և սահմանում է փետրվարի 27-ի կեսգիշերից կրակի դադարեցման ռեժիմի մեկնարկ։ Փաստաթուղթը բոլոր կողմերից, որոնց վրա տարածվում է կրակի դադարեցման ռեժիմը, պահանջում է պահպանել պարտավորությունները, ինչպես նաև Սիրիայի աջակցման միջազգային խմբի անդամներին կոչ է անում կիրառել իր ազդեցությունը կողմերի վրա՝ կրակի դադարեցման ռեժիմի իրագործումն ապահովելու համար։ Իսկ Մարտին ծրագրված Սիրիայի հարցով բանակցությունները կշարունակվեն 3 շաբաթ՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան. «Հրադադարի լուրջ խախտումների բացակայության պայմանում բանակցությունների առաջին ռաունդը, որի մեկնարկը նշանակված է մարտի 7-ին, կշարունակվի 3 շաբաթ»: Նա նաև ընդգծել է, որ ներկա պահին կրակի դադարեցմանը համաձայնել են աջակցել 97 զինված միավորումների ներկայացուցիչներ։ Բայց ահա, Թուրքիան, հրադադարի հաստատման շուրջ լուրջ կասկածներ ունի: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ Անկարան դեմ է հրադադարի հաստատմանն ու ձգտում է խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությունը: Սիրիայում զինադադար հաստատելու համաձայնագիրն ուղղված է Դամասկոսի իշխանությունների աջակցությանը՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ելույթ ունենալով շրջանային ղեկավարների առաջ՝ Էրդողանը հայտարարել է. «Մենք աջակցում ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը կարող էր թեթևացնել մեր սիրիացի եղբայրների ճակատագիրը: Սակայն մեզ անհանգստացնում է այն, որ այդ զինադադարով Ասադի ռեժիմը, որը պատասխանատու է ավելի քան 500 հազար մարդու սպանության համար ու ուժերը, որոնք կանգնած են դրա հետևում, բաց աջակցություն են ստանում այն դեպքում, երբ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը մնում է անորոշ»: Այս հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Սիրիայի հարցով, քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Բառացիորեն նույն օրը, երբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները հավանության էին արժանացրել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համատեղ նախաձեռնությունը, սկսեցին ձայներ հնչել, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի դաշնակիցների մայրաքաղաքներից, նաև հենց Վաշինգտոնից, որոնք սկսեցին կասկածի տակ դնել այդ պայմանավորվածությունների կենսունակությունը: Մենք բացահայտ ուզում ենք ասել, որ այդ ձայներում հնչում են պատերազմի ձգտումներ ու կոչեր, այլ ոչ թե խաղաղության», նկատել է Լավրովը: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե Սիրիայի զինադադարը պարտադիր չի լինի Թուրքիայի համար, եթե առաջանա երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ. «Այս զինադադարը գործում է Սիրիայի համար, կողմերի համար, որոնք գտնվում են դրա սահմաններից դուրս: Ցանկացած կողմից մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում տվյալ զինադադարը մեզ վրա պարտականություն չի սահմանում: Նման իրավիճակում Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չի խնդրի, այլ կանի այն, ինչ հարկավոր է: Այդ պատճառով այս պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի շրջանակից ու դառնում է Թուրքիայի հարցը»: Թուրքիան անհանգստացած է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը: Վերջինս հավելել է, թե երկիրը պատրաստ է արձագանքել իր ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի: Ահա, Թուրքիայի կողմից այսպիսի վերաբերմունքի պայմաններում այսօրվանից Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի... Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am