ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Այս մասին հայտնում են Խաչատրյանի պաշտպանական թիմից․

«Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։

«Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով դատարանի կողմից նշանակվող փորձաքննություններին` պաշտպանը իր մտահոգությունը հայտնեց ձևավորված պրակտիկայի վերաբերյալ.

«Դատախազը հերթական անգամ պահանջում է անցկացնել փորձաքննություն։ Մի բան, որ այս քննության ընթացքում արդեն երեք անգամ իրականացվել է։ Եթե երեք փորձաքննությունից հետո պետությունը չունի իր համար «ձեռնտու» եզրակացություն, ապա պարզ է, որ անձին բուժօգնությունից զրկելով մարդու վիճակը ինքնուրույն չի լավանալու, պետությունը այդ «ձեռնտու» եզրակացությունը չի ստանալու։ Ուրեմն չի կարելի անընդհատ անցնել այս փակ շղթայով»-իր խոսքում նշել է Երեմ Սարսգյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Սկանդալ ԱԺ-ում․ ո՞վ է վախեցած․ Փաշինյանը Քյարամյանով ՔՊ-ականներին մի բան ցույց տվեց․ Մարգարյան (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, էս ի՞նչ սարքեցիր ԱԺ-ում․ ու՞մ էիր ուզում վախեցնել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Գազպրոմ, ՀԷՑ․․․ Փաշինյանը շատ զգույշ է, գիտի՝ կրակի հետ է խաղում․ Կարեն Քոչարյան (video) Լավրովը բացեց փակագծերը․ Ի՞նչ են առաջարկել Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին (video) ՔՊ-ի համաձայնությամբ է Արցախում դա տեղի ունեցել, ժամանակը կգա, բոլորը պատասխան կտան (video) Ինչի՞ մասին է խոսել Արարատ Միրզոյանը Ստամբուլում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Կուկուռուզ չկա, մի բան մտածեք. Փաշինյանը՝ գյուղացիներին (video) ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը «Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը Սիմոնյանի համար ԱԺ-ն իր անձնական «բանջարանոցն է». և՛ թքում է, և՛ մարդուն փորձում ստորացնել․Դիլբարյան (video) Այս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ #ՀԻՄԱ․ Փաշինյանը կհեռանա ու կհեռանա հենց այդ ժամանակ․ Կարեն Քոչարյան (video) Իսրայելը կշարունակի Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել Ստորությունը տեսե՛ք․«հավերժական մարմնավաճառին» Հակոբյանը տվել է իր իսկական գնահատականը․ Հովհաննիսյան (video) Երևանում` թիվ 40 երթուղու ավտոբուսում, հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը վարորդը տարհանել է ուղևորներին Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ 47 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել, վարորդը տարհանել է ուղևորներին Գետամեջի ոլորաններում ճակատ ճակատի բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը, վիրավnրներ կան Ալե՛ն Սիմոնյան, բանտում ապագայում դու քո իրական դերը կխաղաս. Նաիրի Հոխիկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հացդ հարամ է լինելու, COP29-ը՝ ևս․ Արամ Սարգսյան (video) Ուզում եմ բարձր ձայնով լաց լինել, Երևանում «Ղարաբաղի նուռ» են վաճառում․ Սոնա Ռուբենյանի մայրը գրառում է արել Դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի. Օրբան «Քննարկվելու է ամբողջ Կովկասում տիրող իրավիճակը». Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am