Դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի. Օրբան

Ուկրաինան չի կարող բանակցել ուժի դիրքերից, քանի որ թույլ է, դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում դաշինքի ռազմավարությունը զանգվածային օգնություն տրամադրելն է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմել և համապատասխան որոշում կայացնելու դեպքում Ռուսաստանի հետ բանակցել «ուժի դիրքից»։ Նա ընդգծել էր` չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հասնի իր ուզածին։

«Լավ գաղափար է բանակցել ուժի դիրքերից, խնդիրը միայն այն է, որ թույլ են», – ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի եթերում:

Նա հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ տպավորություն չի ստացել, որ Ուկրաինան ուզում է միջուկային զենք ստեղծել։

«Մամուլում եմ նման հաղորդագրություններ տեսել, իսկ Զելենսկուց նման բան չեմ լսել։ Մենք շփվել ենք թարգմանիչների միջոցով, ուստի կարող են նրբություններ լինել, որոնք մարդը չի տարբերում, սակայն բանակցությունների ընթացքում չեմ զգացել, որ ուկրաինացիները լրջորեն մտածում են միջուկային տերության վերածվելու մասին, ինչն ընդհանրապես դժվար է պատկերացնել», – ասել է Օրբանը։

Նրա խոսքով` այն փաստը, որ նման ծրագիրը, որը հնարավոր է` գոյություն էլ չունի, խուճապ է ստեղծում Եվրոպայում, վկայում է իրավիճակի լրջության մասին։

«Մեր ծառայություններն աշխատում են պարզելու համար` Ուկրաինան իրականում ատոմային զենք ստեղծելու ծրագրեր ունի, թե ոչ», – ասել է Օրբանը:

Ավելի վաղ «Bild» թերթը, հղում անելով սպառազինության գնումների ոլորտում աշխատող ուկրաինացի պաշտոնյային, հայտնել էր, որ եթե Արևմուտքը հրաժարվի Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի կազմում, Կիևը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է միջուկային զենք ստեղծել ռուսական բանակի դեմ կիրառելու համար։

Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու միակ այլընտրանքը միջուկային զենքի առկայությունն է, բայց ուկրաինական կողմն ընտրում է դաշինքը։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյա՛ն, էս ի՞նչ սարքեցիր ԱԺ-ում․ ու՞մ էիր ուզում վախեցնել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Գազպրոմ, ՀԷՑ․․․ Փաշինյանը շատ զգույշ է, գիտի՝ կրակի հետ է խաղում․ Կարեն Քոչարյան (video) Լավրովը բացեց փակագծերը․ Ի՞նչ են առաջարկել Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին (video) ՔՊ-ի համաձայնությամբ է Արցախում դա տեղի ունեցել, ժամանակը կգա, բոլորը պատասխան կտան (video) Ինչի՞ մասին է խոսել Արարատ Միրզոյանը Ստամբուլում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Կուկուռուզ չկա, մի բան մտածեք. Փաշինյանը՝ գյուղացիներին (video) ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը «Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը Սիմոնյանի համար ԱԺ-ն իր անձնական «բանջարանոցն է». և՛ թքում է, և՛ մարդուն փորձում ստորացնել․Դիլբարյան (video) Այս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ #ՀԻՄԱ․ Փաշինյանը կհեռանա ու կհեռանա հենց այդ ժամանակ․ Կարեն Քոչարյան (video) Իսրայելը կշարունակի Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել Ստորությունը տեսե՛ք․«հավերժական մարմնավաճառին» Հակոբյանը տվել է իր իսկական գնահատականը․ Հովհաննիսյան (video) Երևանում` թիվ 40 երթուղու ավտոբուսում, հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը վարորդը տարհանել է ուղևորներին Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ 47 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել, վարորդը տարհանել է ուղևորներին Գետամեջի ոլորաններում ճակատ ճակատի բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը, վիրավnրներ կան Ալե՛ն Սիմոնյան, բանտում ապագայում դու քո իրական դերը կխաղաս. Նաիրի Հոխիկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հացդ հարամ է լինելու, COP29-ը՝ ևս․ Արամ Սարգսյան (video) Ուզում եմ բարձր ձայնով լաց լինել, Երևանում «Ղարաբաղի նուռ» են վաճառում․ Սոնա Ռուբենյանի մայրը գրառում է արել Դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի. Օրբան «Քննարկվելու է ամբողջ Կովկասում տիրող իրավիճակը». Ֆիդան ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am