Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած, օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած, օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը՝ արտաբերած թեկուզ անընդունելի խոսքի համար:

Չեխիայում գտնվող Ալեն Սիմոնյանը, ըստ ամենայնի, հետևել է այսօրվա խորհրդարանական լսումներին, որը կազմակերպել էր ընդդիմությունը ու վիրավորվել: Նրա խոսնակը հայտնել է, թե

խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը Ազգային Ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական-վիրավորական արտահայտությունների համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, և չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք:

Իսկ ի՞նչ էր ասել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարել է. «Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»։

Այս խոսքերից հետո ԱԺ պահպանությունն իրականացնող անձիք նախկին պատգամավորների ձեռքերը ոլորել և դուրս են հանել շենքից:

Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, այսպես՝ «զերո» հանդուրժողականությամբ են արձագանքում քաղաքական ընդդիմախոսներին, այսպես է պաշտպանվում ազատ խոսքը, որի մեջ այս դեպքում, այո´, կար նաև վիրավորանք:

Հետաքրքիր է, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախօրեին ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պետական պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել:

Բայց ինձ համար առավել տարակուսելի է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկինում ավելի հանդուրժող էր իր մասին նույնատիպ խոսույթի նկատմամբ, քան այսօր: Տեսանյութով հիշեցնում եմ...

Իսկ քաղաքացու վրա թքելը կմնա հավերժ խարան Սիմոնյանի ճակատին դաջված՝ ամոթի, նվաստացման և լկտի անպատժելիության»:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյա՛ն, էս ի՞նչ սարքեցիր ԱԺ-ում․ ու՞մ էիր ուզում վախեցնել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Գազպրոմ, ՀԷՑ․․․ Փաշինյանը շատ զգույշ է, գիտի՝ կրակի հետ է խաղում․ Կարեն Քոչարյան (video) Լավրովը բացեց փակագծերը․ Ի՞նչ են առաջարկել Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին (video) ՔՊ-ի համաձայնությամբ է Արցախում դա տեղի ունեցել, ժամանակը կգա, բոլորը պատասխան կտան (video) Ինչի՞ մասին է խոսել Արարատ Միրզոյանը Ստամբուլում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Կուկուռուզ չկա, մի բան մտածեք. Փաշինյանը՝ գյուղացիներին (video) ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը «Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը Սիմոնյանի համար ԱԺ-ն իր անձնական «բանջարանոցն է». և՛ թքում է, և՛ մարդուն փորձում ստորացնել․Դիլբարյան (video) Այս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ #ՀԻՄԱ․ Փաշինյանը կհեռանա ու կհեռանա հենց այդ ժամանակ․ Կարեն Քոչարյան (video) Իսրայելը կշարունակի Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել Ստորությունը տեսե՛ք․«հավերժական մարմնավաճառին» Հակոբյանը տվել է իր իսկական գնահատականը․ Հովհաննիսյան (video) Երևանում` թիվ 40 երթուղու ավտոբուսում, հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը վարորդը տարհանել է ուղևորներին Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ 47 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել, վարորդը տարհանել է ուղևորներին Գետամեջի ոլորաններում ճակատ ճակատի բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը, վիրավnրներ կան Ալե՛ն Սիմոնյան, բանտում ապագայում դու քո իրական դերը կխաղաս. Նաիրի Հոխիկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հացդ հարամ է լինելու, COP29-ը՝ ևս․ Արամ Սարգսյան (video) Ուզում եմ բարձր ձայնով լաց լինել, Երևանում «Ղարաբաղի նուռ» են վաճառում․ Սոնա Ռուբենյանի մայրը գրառում է արել Դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի. Օրբան «Քննարկվելու է ամբողջ Կովկասում տիրող իրավիճակը». Ֆիդան ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am