Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Տները գերազանցապես մեկ, որոշները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն Շուշիի պատմական տներին: Տների զգալի մասը կառուցվել է հայ բնակիչների կողմից։

Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը՝ ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում հատուկ անդրադարձ էր կատարել Ստեփանակերտի անցյալին, բնականաբա, խեղաթյուրելով այն:

Մեր արձագանքը

Սովորութային օրենքները Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում՝ միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , https://heritage.sensecentar.org/assets/home/sg-7-06-icrc-ihl.pdf 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով ։ Ստեփանակերտի պատմական տների կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Քաղաքին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Պատմական թաղամասի ոչնչացումը կարելի է որակել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։

Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով»: Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել»։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
ԱԺ-ում մարդ կար՝ Ակնան իր հայրենիքն էր համարում, ու՞ր է նա հիմա․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Ալիևը բռնագաղթված Արցախում ոչնչացման խայտառակ հրաման է իջեցրել․ փաստեր (video) ԱԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն հրաժարավեցին մասնակցել Արցախի մշակութային կոթողների ոչնչացման մասին քննարկմանը (video) #ՈՒՂԻՂ․ Քոչարյանն ընդդեմ Քյարամյանի․․․ «հաչացող շների աղմուկ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումը Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am