Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Իրականացված ծավալուն ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա․ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։

Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Վերջիններս ձերբակալվել են։

Դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային ժամկետային զինծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվում են՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ Արցախում հայերին սպանում էին, ի՞նչ էին ասում Հայաստանի իշխանությունները․ Մետաքսե Հակոբյան (video) ԱԺ-ում մարդ կար՝ Ակնան իր հայրենիքն էր համարում, ու՞ր է նա հիմա․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Ալիևը բռնագաղթված Արցախում ոչնչացման խայտառակ հրաման է իջեցրել․ փաստեր (video) ԱԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն հրաժարավեցին մասնակցել Արցախի մշակութային կոթողների ոչնչացման մասին քննարկմանը (video) #ՈՒՂԻՂ․ Քոչարյանն ընդդեմ Քյարամյանի․․․ «հաչացող շների աղմուկ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումը Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am