Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են, սակայն բովանդակային առումով որևէ այլ փոփոխություն չի կատարվել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեին տարկետման իրավունք, կշարունակեն ունենալ, պարզապես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ադրբեջանում խաղ կա՝ «հայերի ցեղասպանություն», դրա մեջ տիկնիկներին սպանում են (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում կռիվ է ընկել․ ո՞վ է գրավելու Նիկոլի տեղը․ Նարինե Դիլբարյան (video) Լա՛վ լսեք՝ Արցախում հայերին սպանում էին, ի՞նչ էին ասում Հայաստանի իշխանությունները․ Մետաքսե Հակոբյան (video) ԱԺ-ում մարդ կար՝ Ակնան իր հայրենիքն էր համարում, ու՞ր է նա հիմա․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Ալիևը բռնագաղթված Արցախում ոչնչացման խայտառակ հրաման է իջեցրել․ փաստեր (video) ԱԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն հրաժարավեցին մասնակցել Արցախի մշակութային կոթողների ոչնչացման մասին քննարկմանը (video) #ՈՒՂԻՂ․ Քոչարյանն ընդդեմ Քյարամյանի․․․ «հաչացող շների աղմուկ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումը Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am