Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գործող վարչապետը պնդում է, որ եթե մեր ազգային անվտանգության առաջին երաշխիքը բանակն է, ապա դա նշանակում է, որ մենք չունենք անվտանգության համակարգ, իսկ դրանից առաջ ասում էր, որ Կիրանցում տնկած սյուներն են մեր անվտանգության երաշխիքը, նկատի ունենալով, որ դա մի սահման է, որը ճանաչում է և Հայաստանը, և Ադրբեջանը:
Մի կողմ դնենք այն, որ ներկա աշխարհակարգի պայմաններում, ավելի ճիշտ աշխարհակարգի փլուզման պայմաններում, որևէ սահմանային սյուն երաշխիք չէ: Այդ սյուները չփրկեցին այսօրվա Լիբանանին, ժամանակին չփրկեցին Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և բազմաթիվ այլ երկրներին «դեմոկրատական», «կոմունիստսկան», «սիոնիստական» ագրեսիաներից։ Մի կողմ դնենք նաև այն, որ Ադրբեջանը Հայաստանը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան և սահմանային սյուները չեն կարող անվտանգության երաշխիք ծառայել:
Քննարկենք գործող վարչապետի թեզն այլ տեսանկյունից, թե ինչու նա չի ուզում ունենալ օրինակ մի բանակ, որն անվտանգության այլ համակարգերին զուգահեռ, լինի կարևորագույներից մեկը:
Մարտունակ բանակը նշանակում է ունենալ.
1. սպայական կազմ, գործող սպայական պատվի ու հայրենասիրության գաղափարների վրա,
2. ունենա կրթական համակարգը, որտեղ դաստիարակվում է հայրենասիրություն ու դրա համար անհրաժետ արժեքային համակարգ,
3. ունենալ ռազմաարդյունաբերական համակարգ,
4. ունենալ ազատ մտածող ու արժանապատիվ քաղաքացիներ,
5. ունենալ րդյունավետ ու կազմակերպված սփյուռք, որի կազմավորման գործում մեծ է պետությանը դերը,
6. Եկեղեցու նման ցանցային կառույցը, որ որին պետք է պետությունն օժանդակի:
Ցուցակը կարելի է երկար թվարկել, սակայն, այստեղ մի առանցքային խնդիր կա, արժանապատիվ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, Սփյուռքի ակտիվ անդամն, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի գործող վարչապետին ու նրա թիմին: Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են:
Միայն ներկայիս թույլ, արժանապատվությունից զուրկ, արտաքին վտանգից սարսափող հասարակությունն իր ձայնը կտա ներկայիս վարչախմբին:
Մեր թուլությունն այդ ռեժիմի միակ կենսական հենարանն է, դրա համար սահմանային սյունի մոգական ուժի մասին մտքի մորմոքն է կարող գործող կառավարության իշխանությունը պահպանել»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Քոչարյանն ընդդեմ Քյարամյանի․․․ «հաչացող շների աղմուկ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումը Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am