Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան

Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ո՛չ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։

Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ անձանց մասին։

Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։

Մի կողմ եմ դնում իմ անձնական վերաբերմունքը, զերծ եմ մնում էմոցիոնալ գնահատականներից, չեմ ցանկանում պրպտել, թե ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս Սրբազանի մոտ տրանսֆորմացվեցին հանրային գնահատականները երկրում տեղի ունեցող խայտառակ գործընթացների մասին, և որքանո՞վ այդ ամենը կապ ունի, դիցուք, իշխանությունների կողմից իր և իր շրջապատի հանդեպ գործադրվող շանտաժների և ճնշումների հետ։

Ակնհայտ է այլ բան. նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում.

1. Իրավական առումով այն ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների սահմանափակման բացահայտ փորձ է։

2. Քարոզչական առումով նման սինթետիկ հարցադրումը շեղում է հանրային օրակարգն ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։

3. Տրամաբանական առումով սույն հորդորը որևէ աղերս չունի բանականության հետ, քանզի զավեշտ է քաղաքական պայքարից երկրի 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի առաջնորդների հեռանալու գաղափարը։

4. Ժողովրդավարության առումով դա ոչ միայն տվյալ մարդկանց, այլև իրենց կողմից ղեկավարվող քաղաքական միավորումների գործերին միջամտելու հանդուգն փորձ է։

5. Տեխնոլոգիական առումով նման պնդումը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ նշմարվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների երկու հիմնական մրցակից ուժերին գլխատելու խորամանկ փորձ է, մանավանդ, որ Սրբազանի կարծիքով՝ պարտադիր չէ հեռացնել Փաշինյանին։ (Խնդրում եմ հաշվի առեք, որ 2026-ի մասով ընդդիմադիր խմբակցությունները հանրայնացված որոշում չունեն)։

6. Բարոյական հարթության մեջ սույն տեսակետն ընդհանրապես չի դիմանում քննադատության, քանզի Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է այդ ղեկավարների կենսագրությունից, և ակնկալել, որ նախորդ նախագահները կմոռանան իրենց կյանքի գործը, այդ ընթացքում կորցրած ընկերներին, թշմամուն հանձնված հայրական տները, եկեղեցիները և գերեզմանները, առնվազն անբարո է։

Իհարկե, ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է և պետք է քննադատել՝ սրտացավ և հիմնավոր, մտքում պահելով պայքարի հիմնական նպատակը։ Այո, ցավոք, այդ նպատակին դեռ չենք հասել, նույնիսկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահների ջանքերով։

Բայց չէ՞ որ մենք ինքներս զերծ ենք մնում «հակընդդեմ» առաջարկով հանդես գալու և Շիրակի հոգևոր առաջնորդին հեռանալու հորդոր ուղղելու պարզունակ գայթակղությունից՝ այն հիմնավորմամբ, որ, օրինակ, մարզում ամենաբարձրներից է այլընտրանքային կրոնական հոսանքների, իսկ, կարճ ասած՝ աղանդների ակտիվությունն ու տարածվածությունը։

Վերջիվերջո, երկուսն էլ իրենց թիմերի հետ ինքնուրույն կորոշեն սեփական քաղաքական ճակատագրերը՝ դրանք անբաժան դիտարկելով երկրի և ժողովրդի ճակատագրից։

Իսկ այս փուլում Սարգսյանի և Քոչարյանի դեմ գծած և իրագործվող փազլը հեշտությամբ հավաքվում է. մի կողմից՝ դաշտ է նետվում նրանց հեռանալու կոչը, մյուս կողմից՝ նրանց ղեկավարված ուժերին ինքնակամ «մանդատազերծվելու» առաջարկը, իսկ երրորդ հարթության մեջ՝ դատաիրավական հարթության մեջ սաստկացել են ապօրինի ճնշումներն իրենց և իրենց քաղաքական թիմերի նկատմամբ։ Պատկերն առավել քան հստակ է, իսկ դրա գծագրի փորը երևում է նույնիսկ ամենասլիմֆիթ հեծանվային զգեստում։

Հ.Գ. Արդեն կես տարի է, ինչ ընդդիմադիր պայքարի առաջնորդի ջահը մեկ այլ հոգևոր հոր՝ Բագրատ Սրբազանի ձեռքերում է, ում, ի թիվս այլ ուժերի՝ աջակցում են նաև երկրի նախորդ ղեկավարները։

Մեկ Սրբազանի առաջնորդության ֆոնին է՛լ ավելի տարօրինակ են մյուսի հայտնած տեսակետները։ Կարծում եմ, հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՁԿՀ
17.10.2024

դիտվել է 48 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Քոչարյանն ընդդեմ Քյարամյանի․․․ «հաչացող շների աղմուկ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումը Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am