Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը, ով ցանկացավ իր մտահգությունը կիսել օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ասելով․

«Երեխաս 14 տարեկան է և սովորում է այդ դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Հոկտեմբերի 11-ին` ժամը 15։30-ին, երեխայիս հեռախոսից զանգահարեց նրա դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը և ինձ շտապ դպրոց կանչեց, ասելով, որ ռազմագիտության դասի ժամանակ իմ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն են արել և վիճաբանություն է առաջացել։ Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել էլ հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։ Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային, չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Անգամ ուսուցչից ներողություն խնդրեցի և տուն վերադարձանք։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ, այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են ու նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջոդր օրը գնացի դպրոց ու դասղեկը, արդարանալով, ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։ Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկ իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Այդ ամենից հետո այսօր առավոտյան դասղեկը ինձ կանչեց դպրոց ու խոստովանեց, որ, այո՛, ուսուցիչը հարվածել է իմ երեխային, բայց այդ ամենի մեղքը գցեց երեխայիս վրա։ Ասաց, որ այնպես անեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչեղություն չստանա, բայց ես գնալու եմ միչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։
Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am