ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք այսօր էլ տուն վերադառնալու հնարավորություն ունեն:
«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները, թե ինչ է արվել նրանց կողմից, այս հարցը պետք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, և այս առումով շատ բան է արել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների»,- ասել է Մարիա Զախարովան։ Ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում, այսօր, առկա պայմաններում հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը։ Մեկ տարուց ավելի, Արցախը, որ հազարամյակներ հային է պատկանել, գտնվում է թշնամու տիրապետության տակ, իսկ մեր երկրի իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն արել պաշտպանելու համար Արցախը, պարզապես հանձնել են։ Բազմիցս նշել եմ, որ Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից։ Պատկերացրեք արցախցիների վիճակը, որ չորս կողմից շրջապատված էին, ու Հայաստանի ղեկավարն ասում է՝ դա ձեր հողը չէ։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծելու են հանրային քվեարկությամբ, սակայն ոչինչ չի արել, խաբել է ժողովրդին և արցախցիներին և բոլորիս։
Մեկ այլ կարևոր դրվագ, անհրաժեշտ է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Օրինակը, նույն Ադրբեջանն է, որն արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծել էր վտարանդի կառավարություն, որն իբր պետք է ղեկավարեր Լեռնային Ղարաբաղը հետագայում և միջազգային ասպարեզում առաջ էր մղում իր շահերը։ Իսկ այժմ Արցախը հանձնելուց հետո, արցախցիների Հայաստան տեղափոխվելուց հետո, Հայաստանի գործող իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ, ջանքեր են գործադրում այդ պետական ինստիտուտները ցրելու ուղղությամբ, որպեսզի վերացնեն արցախյան հետքը։
Հայաստանյան դատարանները կարող են արդարացնել գործող իշխանություններին, փաստերը կարող են կեղծել, կարող են ամեն կերպ հերքել իրենց առաջադրվող մեղադրանքները, սակայն հայոց պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները մնալու են որպես դավաճան և դա այլևս անհերքելի փաստ է։

Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով». Էդգար Էլբակյան #ՈՒՂԻՂ․ «3+3» ձևաչափով կնստեն մի սեղանի շուրջ․ Ռուսաստանն անում է իր քայլը․ Հայկ Այվազյան (video) Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am