ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար

Արցախյան հիմնահարցի մասին Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը․

«Միացեալ Ազգերու կազմակերպութեան կանոնադրութեան առաջին յօդուածի բ. ենթաբաժինը կը հաստատէ. «Զարգացնել ազգերու բարեկամական յարաբերութիւնները՝ հիմնուած ժողովուրդներու իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի յարգանքի վրայ եւ այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել յանուն համընդհանուր խաղաղութեան ամրապնդման»: Իր արդար իրաւունքներուն եւ ինքնորոշման համար գոյամարտող Արցախը, անկախութեան ինքնահռչակումէն 32 տարի ետք, դաւադիր ծրագիրներու զոհ գնաց, եւ արցախահայութիւնը հայրենազրկուեցաւ։

Իր պապենական բնօրրանէն բռնի կերպով տեղահանուած արցախահայութեան համար էական խնդիր է պատմական Արցախ վերադառնալու հարցը։ Արցախահայութեան վերադարձի իրաւունքը ամրագրուած է Արդարադատութեան միջազգային դատարանին կողմէ։

2023 թուականի Արցախի հանրապետութեան դէմ շղթայազերծուած ատրպէյճանական յարձակումէն, բռնագրաւումէն եւ հայաթումի բեկումնային արարէն ետք, Արցախի հակամարտութիւնը կը մնայ անլոյծ եւ միջազգային քաղաքական օրակարգի վրայ կը մնայ որպէս չլուծուած քաղաքական հիմնահարց։

ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու աշխարհասփիւռ համակարգը այսօր լծուած է ատրպէյճանական ցեղասպանական քաղաքականութեան հակազդելու։ Այս ծիրէն ներս, Գանատայի Հայ Դատի յանձնախումբը քաղաքական ազդեցութեան իր լծակները օգտագործելով նպատակաուղղուած գործունէութիւն ծաւալեց։

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակը, արցախահայութեան բռնագաղթին նախորդող շրջափակման ժամանակահատուածին եւ տեղահանութենէն ետք, Գանատայի արտաքին գործոց գերատեսչութեան մօտ բարձրացուց արցախահայութեան օրհասական կացութեան մասին ահազանգը, շեշտադրելով Արցախի բնիկ ժողովուրդի ազգային ինքնորոշման իրաւունքի անյապաղ կիրառումը, եւ ընդգծելով որ այդ իրաւունքի իրագործումը Արցախի ժողովուրդի անվտանգութեան միա՛կ երաշխիքն է։

Միաժամանակ, յանձնախումբի հետեւողական ճիգերով, Գանատա-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբակցութեան համանախագահները Գանատայի արտաքին գործոց նախարարութեան հասցէագրուած նամակներով, Գանատայի կառավարութեան ուշադրութեան յանձնեցին Արցախի ճգնաժամը, պահանջելով որ ցեղասպանական վարքագիծ դրսեւորող Պաքուի իշխանութեանց դէմ գործադրուին պատժամիջոցներ։

Իսկ Սեպտեմբեր 22-ին Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ, պաշտօնական յատուկ հաղորդագրութիւն հրապարակեց, ընդ որում, նախարարը ընդգծեց Արցախի բնակիչներու վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, եւ Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգութեան պահպանումը։ Նախարարը իր յայտարարութեան մէջ յատկապէս շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցութիւններու ճամբով քաղաքական լուծումն ու արցախահայութեան ազգային ինքնորոշման իրաւունքը։

Գանատայի արտաքին գործոց նախարարի ուղերձը կոչ է նաեւ միջազգային ընտանիքին, թէ Արցախի հակամարտութիւնը լուծուած չէ եւ յայտարարութեան մէջ տեղադրուած ինքնորոշման իրաւունքին յղումը՝ հակամարտութեան քաղաքական հանգուցալուծման հիմքն է։ Արցախի կորուստով ստեղծուած ազգային յետընթացը դիմակայելու գծով, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի քաղաքական գործունէութեան ուժականութեան դրսեւորման արդիւնքով՝ Գանատան իրաւամբ հանդիսացաւ միա՛կ պետութիւնը, որ արտաքին գործոց գերատեսչութեան ղեկավարի մակարդակով արտայայտեց իր դիրքորոշումը Արցախի հիմնահարցի այժմու հանգրուանի առնչութեամբ։

Արցախի կորուստն ու ՀՀ գործող վարչախումբին կողմէ հայրենիքի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքներու զիջումը, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ ստեղծած են մեր պետականութեան համար։ Հայութեան համար գոյապայքարի ու ինքնակազմակերպման նոր հանգրուանը սկիզբ առած է եւ այդ գոյամարտի ճանապարհին բազում խութերը յաղթահարելու ժամանակն է, պետութեան սպառնացող վերահաս մարտահրաւէրները դիմագրաւելու պահն է, անվկանդ պայքարով հայ մարտիկի ազատագրած ու արեան գնով պաշտպանած սահմանները վերականգնելու պահն է։

Հայութեան համար քաղաքական դժուարագոյն եւ անբարենպաստ պայմաններուն մէջ, Արցախեան հիմնահարցը միջազգային օրակարգի վրայ պահելու գծով Գանատայի Հայ Դատի յանձնախումբն ու աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախումբերը կը շարունակեն մնալ պատնէշի վրայ, ի խնդիր արցախահայութեան դատի լուծման եւ ի խնդիր հայոց պետականութեան արտաքին քաղաքականութեան ամրապնդման։

«Հորիզոն»ի Խմբագրական»։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am