Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:

Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:

Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:


Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:

Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:

Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը...

Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ...

Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video) Սրտիկը ինձ կտաքացնի՞, կկշտացնի՞․ ինքը որ ամաչի սրտիկ կանի՞․ թոշակառու (video) Ես 63 տարեկան եմ, 63 տարում իմ տեսած առաջին խեղկատակն է, ոչ թե ղեկավար՝ տղամարդ էլ չի․ Հարցում (video) Մոսկվան Թրամփի TRIPP-ի հետ կապված քայլեր է ձեռնարկում․ Մարիա Զախարովա (video) «Ալե՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները զրոյից բանակ են ստեղծել. ուշադիր լսի՛ր». Դանիելյան (video) «Լոճվե՛լ եք, ու․․»․ նախարարը ստանում է 1 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակի պարգևավճար․ Նարեկ Մանթաշյան (video) «Նիկո՛լ, ամեն տարի մեկ միլիարդ ես վերցնում,որ թմբուկ խփե՞ս». Գառնիկ Դանիելյան (video) Զախարովան ապշել է Փաշինյանի գրառումից․ պատասխանը չուշացավ (video) «Ալե՛ն,այ սոված,դե լսիր,էդ բարդակ բանակից Ալիևը դողում էր, խնդրում,որ կանգնեն». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից. հետևանքը սարսափելի էր. պատգամավոր Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում. Արմլուր Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի. Խամենեիի ներկայացուցիչ Թույլ ձյուն է տեղում. ավտոճանապարհներին մառախուղ է Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի դեմ գործընթացից հետո ներդրողների պատասխանը հստակ է եղել․ Վարդանյան (video) Իրանը հնարավորություն ունի համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկը ԱՄՆ ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ «Ալեն Սիմոնյա՛ն, այս պատկերը նայիր ու տես՝ ինչ է քեզ սպասվում»․ Զարուհի Փոստանջյան (video) Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի շենքի նկուղային հարկում ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am