Հայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին

«Ցեղասպանության թանգարան» ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Բերման ենթարկելու միջնորդություն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին ԵԴ2/36006/02/23 քաղաքացիական գործի հաջորդ նիստին ներկա գտնվելու համար միջնորդություն եմ ներկայացրել չորս անձի որպես վկայի բերման ենթարկելու համար:

Դատական վճիռ կայացնելու համար միջնորդում եմ վկայի կարգավիճակով բերման ենթարկել հետևյալ չորս ՀՀ քաղաքացիներին, որոնց ներկայությունը դատական նիստի ընթացքում խիստ կարևոր է` գործին առնչվող կարևոր մանրամասնություններ պարզելու ու պարզաբանելու համար:

Այդ անձինք են`

Հարություն Մարության

Որպես հայցորդ կողմ և վկա, Հարություն Մարությանի ներկայությունը դատական նիստին համարում եմ պարտադիր` մի քանի հարցադրումների հստակ պատասխաններ տալու, ինչպես նաև իր գործունեությամբ ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու իմ մեղադրանքներին հակադարձելու ու հակափաստարկներ ներկայացնելու համար: Նախորդ միջնորդությունից հետո Հ. Մարությանը չի ներկայացել դատական նիստի: Հայցորդ կողմի բացակայությունը և խուսանավումը դատական դահլիճում առերեսվելուց, իմ դեմ ներկայացված մեղադրանքների հիմնազուրկ լինելու լավագույն ապացույցն է հանդիսանալու:

Լուսինե Խառատյան

Լուսինե Խառատյանը 2019 թվականին հրատարակել է ՀՀ ռազմավարական անվտանգությանը ներկա պահին լուրջ սպառնալիք ներկայացնող հետազոտություն, որի արդյունքները հանրային ելույթների ու ներկայացումների տեսքով հիմք են հանդիսացել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Այդ հետազոտությունն իրականացվել է արտասահմանյան դրամաշնորհի միջոցով, ուստի այս դրվագներով լուրջ պարզաբանումների ու բացատրությունների կարիք կա: Լուսինե Խառատյանը պետք է հաստատի, որ ադրբեջանական պետական հակահայ քարոզչության տեսանյութերում երևացող անձը հենց ինքն է, իսկ վերջինիս մտքերին ու տեսակետներին արված հղումներն այդ տեսանյութերում ստույգ ու անհերքելի են: Հայցորդ Հարություն Մարությանը հանդիսանում է այդ աշխատանքը հրատարակության երաշխավորող անձերից մեկը:

Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանը հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի, ինչպես նաև «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի հիմնադիր անդամ: Երկու դեպքում էլ նրա առնչությունը ՀՀ տեղեկատվական անվտանգությունը խարխլող և ՀՀ ռազմավարական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող գործողություններին ակնհայտ է: Պետք է պարզաբանել «Հազարաշեն»-ի ներգրավածության չափն ու ծավալը նման հետազոտություն իրականացնելու ժամանակ, ինչպես նաև ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի կողմից նման աշխատանքը տեղեկատվական դաշտում ՀՀ խոցելի վիճակում գտնվելու պայմաններում երաշխավորելու հիմքերն ու հանգամանքները:

Ժաննա Անդրեասյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի ներկայությունը դատական նիստին պարտադիր է հետևյալ դրվագներով. նախ Ժաննա Անդրեասյանը, որպես գիտության համար պատասխանատու անձ, պետք է պարզաբանումներ ներկայացնի ՀՀ ԳԱԱ գիտաշխատողների մասնակցությամբ ՀՀ ռազմավարական անվտանգությունը խարխլող ու հարվածի տակ դնող գործողությունների կապակցությամբ: Մյուս դրվագով, որն ուղղակի առնչություն ունի հայցորդ կողմի` ինձ հասցեագրված մեղադրանքների հետ, պետք է պարզաբանվեն ԿԳՄՍ նախարարությունից Հուշարձանների պահպանության ու վերականգման գործակալությանը ՀՀ տարածքում մահմեդական գերեզմանների հաշվառման համար նամակ-հանձնարարական ուղարկելու դրվագը, ինչպես նաև այդ գործողության ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից արտասահմանյան դրամաշնորհի աջակցությամբ իրականացվող նախագծի

փոխկապակցվածությունն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ներկայացուցիչներին հրավիրում եմ ներկա գտնվել հաջորդ դատական նիստին:

Դատական նիստի ժամանակ կներկայացվեն ադրբեջանական հակահայ քարոզչության տեսանյութերը, որոնք պատրաստվել են Լուսինե Խառատյանի հանրային ելույթներին ու հետազոտություններին արված հղումներով»:

դիտվել է 468 անգամ
Լրահոս
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». թուրք ընդդմիադիր գործիչ Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ամբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել է ՀՀ-ի հետ համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում․ Ֆրանսիայի ՊՆ նախարար Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա Հրազդան գետի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն. կան տուժածներ ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. Զախարովա Հայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը Քաղաքապետարանը պատրաստվում է երևանյան հեղեղներին Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան Դատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին. Փաստինֆո Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ Աղազարյան Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայր․ «Առավոտ» Հարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ Ստեփանյան Զախարովան Զելենսկու «հաղթանակի պլանը» կարգախոսների չկապակցված շարք է անվանել Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածը փակ կլինի Մարմնամարզուհի Էլվիրա Կրասնոբաևան հեռանում է Բուլղարիայից և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Իրանը միջուկային զենքից էլ ավելի հզոր գաղտնի զենք ունի․ իրանցի նախկին պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am