Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։


Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները չպարզված երեք անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբ, որտեղ չնչին առիթով վիճաբանել է քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ։

«Վիճաբանությունը շարունակվել է ակումբի դիմացի հատվածում, որի ընթացքում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ակումբի դիմաց՝ բնակելի շենքերի տարածքում, տևական ժամանակ աղմկել, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել և վիճաբանել քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ՝ չենթարկվելով նշված ակումբի անվտանգությունն ապահովող աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորներին: Նշված հանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել:

Նկարագրված խուլիգանական գործողությունների ընթացքում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական հեղինակություն հանդիսացող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը):

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». թուրք ընդդմիադիր գործիչ Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ամբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել է ՀՀ-ի հետ համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում․ Ֆրանսիայի ՊՆ նախարար Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա Հրազդան գետի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն. կան տուժածներ ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. Զախարովա Հայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը Քաղաքապետարանը պատրաստվում է երևանյան հեղեղներին Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան Դատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին. Փաստինֆո Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ Աղազարյան Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայր․ «Առավոտ» Հարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ Ստեփանյան Զախարովան Զելենսկու «հաղթանակի պլանը» կարգախոսների չկապակցված շարք է անվանել Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածը փակ կլինի Մարմնամարզուհի Էլվիրա Կրասնոբաևան հեռանում է Բուլղարիայից և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Իրանը միջուկային զենքից էլ ավելի հզոր գաղտնի զենք ունի․ իրանցի նախկին պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am