Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշողության թե? բարոյականության կորուստ

Երեկ մի կլասիկ նախկին պատգամավոր ու դեսպան փորձում էր գիտականորեն հիմնավորել, թե ընդդիմության կողմից մանդատներ վայր դնելը կբերի նոր ընտրությունների: Միանգամից հիշեցի "Եռնկյունի" ֆիլմից մի դրվագ, երբ երիտասարդ Հովոն ջութակ էր տանջամահ անում, իսկ հպարտ հայրը դա կոչում էր "գիտությամբ չալել": Բայց, մի կողմ դնենք իմ հուշերն ու անդրադառնանք կլասիկի գիտությանը: Հընթացս էլ հիշենք, որ հեռավոր Յակուտիայում շառլատան շամանները թմբուկ զարկելն ու պարելը ներկայացնում որպես գիտություն էին ներկայացնում: Ահա ուրեմն այդ կլասիկ պատգամավոր-դեսպան-գիտնական-շամանը հայտարարում է, որ իրենք` այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը, մանդատները վայր դրեցին ու "հասան նրան, որ խորհրդարանը լուծարվեց": Ինձ մի հարց է հուզում. այդ բազմակլասիկը հիշողությունն է կորցրել, թե? բարոյականությունը: Գիտեմ, գիտեմ, կասեք, թե բա դրանից ե?րբ է ունեցել: Դրան հիմա չանդրադառնամ` հարցիս անդրադառնամ: Հիշեցնեմ, որ 2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանը հրաժարական տվեց: Խորհրդարանական կլասիկը և իր շրջապատը նոր թեկնածու չառաջադրեցին: Ինչու? Դե, հավանաբար իրեն խոստացել էին, որ նոր ընտրություններում կպահպանի իր կլասիկ մանդատը, բայց հետո կամ մտափոխվեցին, կամ չկարողացան: Արդյունքում` նախկին խորհրդարանի լուռ համաձայնությամբ, վարչապետի որևէ թեկնածու չառաջադրվեց ու խորհրդարանն արձակվեց: Փաշինյանը մնաց ժ/պ: Հիմա ինքը վեր է կացել ու հայտարարում է, թե "մանդատները վայր դրեցին, հասան խորհրդարանի լուծարմանը": Էդ լու"րջ: Խորհրդարանն արձակվեց, որովհետև Փաշինյանը "հրաժարական" տվեց, իսկ վարչապետի այլ թեկնածու չառաջադրվեց: Կլասիկի մանդատը դարձավ լոկ մի հուշանվեր: Իր դերն այդ պատմության մեջ ընդամենը կլասիկ լռությունն էր, որպեսզի Փաշինյանի ծրագիրը չխափանվեր: Երևի դրա վարձատրությունն էլ կլասիկ դեսպանի կաբինետն ու աշխատավարձն էին....»

դիտվել է 129 անգամ
Լրահոս
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». թուրք ընդդմիադիր գործիչ Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ամբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել է ՀՀ-ի հետ համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում․ Ֆրանսիայի ՊՆ նախարար Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա Հրազդան գետի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն. կան տուժածներ ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. Զախարովա Հայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը Քաղաքապետարանը պատրաստվում է երևանյան հեղեղներին Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան Դատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին. Փաստինֆո Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ Աղազարյան Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայր․ «Առավոտ» Հարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ Ստեփանյան Զախարովան Զելենսկու «հաղթանակի պլանը» կարգախոսների չկապակցված շարք է անվանել Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածը փակ կլինի Մարմնամարզուհի Էլվիրա Կրասնոբաևան հեռանում է Բուլղարիայից և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Իրանը միջուկային զենքից էլ ավելի հզոր գաղտնի զենք ունի․ իրանցի նախկին պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am